Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՇԱՔԱՐ-ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ 17.05.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է արցախյան ազատամարտում զոհված Կապանի Բաղաբերդ թաղամասի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար-աղբյուրի վերաբացման արարողությանը:Հուշատախտակին ինը հերոս անունների կողքին ավելացավ ևս մեկ` քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված Արմեն Գասպարյանի (Մակիչ) անունը: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, կապանցիներ: Կատարվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ...
ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը ընտանիքի միջազգային օրվա առիթով այցելել են մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հաշվառված նպաստառու բազմազավակ ընտանիքներին: Վիկտորյա Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից տասներկու ընտանիքների դրամական աջակցություն ու նվերներ է հանձնել, շնորհավորել նրանց օրվա...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Գորիսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների, բարձրաստիճան զինվորականների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված նորակառույց հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հայորդիների հիշատակին և մեր նորօրյա...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ 09.05.2016
Այսօր Սյունիքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 08.05.2016
Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգելի’ վետերաններ, Սիրելի’ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մայիսյան հաղթանակները ձեռք են բերվել մեր քաջազուն հերոսների անձնվիրության ու սխրանքի, բազմաթիվ զրկանքների ու դժվարությունների դիմակայելու և կյանքի գնով: Այս հաղթանակների հերոսական էջերում ամփոփվել ու իրենց խտացված արտահայտությունն է ստացել մեր ժողովրդի ազատատենչ և անկոտրում ոգին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր...

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ <<ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ>> ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 06.05.2016
Մարզկենտոնում մայիսի վեցին անցկացվեց ՀՀ <<Ազգային ժողովի գավաթի >> խաղարկության մարզային փուլը: Գավաթի խաղարկությունն անց է կացվում չորս փուլով՝ միջդասարանական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Մարզային փուլին մասնակցում էին առաջնության տարածաշրջանային փուլում հաղթած դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը: Մրցույթն անցկացվել է 5 մարզաձևերից, որտեղ հաղթող ճանաչվեցին Կապանի թիմերը և իրավունք ստացան մասնակցելու ՀՀ <<Ազգային ժողովի...


