Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում քննարկվեցին <<Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի>> տրանշ 4 հատվածին առնչվող հարցեր: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, ծրագրի ղեկավար Ս.Սիվիերոն, <<Ճաննախագիծ>> ինսիտուտ ՍՊԸ-ի ինժեներ Բ. Բադալյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, բնապահպանության և հնագիտության մասնագետներ:...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ 22.02.2016
Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստը վարում էր ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Օրակարգում դրված առանցքային հարցերից էր ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նախագահ...

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 22.02.2016
Փետրվարի 20-ից Կապանի <<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ում մեկնարկել և ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային (2-րդ) փուլը: Oլիմպիադայի մարզային փուլին մասնակցում են տարածքային փուլը հաղթահարած մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները: Օլիմպիադայի ընթացքում մարզի դպրոցականներն իրենց գիտելիքները կփորձեն 16 առարկաներից: Այն անցկացվում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ 19.02.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղավ Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր, Ալվանք, Լեհվազ, Վարդանիձոր համայնքներում: Շվանիձորում մարզպետի տեղակալը հանդիպել է համայնքի ղեկավարին, քննարկել hամայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված հարցեր, ծանոթացել առկա խնդիրներին:Վ. Դավթյանը հետաքրքրվել է <<Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի>> (IFAD) հետ իրականցավող ծրագրի ընթացքին: Շվանիձորի միջնակարգ դպրոցում մարզպետի...
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ 16.02.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը փետրվարի 15-ին <<Իմ Հայաստանը>> մշակութային տուրիզմի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկեց նախագծի հետ կապված հարցեր: Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները, քննարկեցին առկա խնդիրները, հանդես եկան Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջարկություններով: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն: <<Իմ Հայաստանը>>...

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ 15.02.2016
Այսօր հայկական բանակում մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը։ Կապանում տեղակայված N զորամասում հանդիսավորությամբ նշվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի մարտական պատրաստականության գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, ԵԿՄ Կապանի մասնաճյուղի նախագահ Մանվել Օհանյանը, Կապանի...