Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում նոյեմբերի 13-ին անցկացվեց մասնաճյուղի 2014-2015թթ ուսումնական տարվա տարեկան հաշվետության ընդլայնված նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մինչ նիստի մեկնարկը մարզպետն այցելեց մասնաճյուղում գործող նորակառույց լաբորատորիաները, ծանոթացավ լաբորատոր սարքավորումներին, ձեռքբերված նորագույն տեխնոլոգիաներին և դրանց կիրառման մեթոդներին: Նիստին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 7 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ 12.11.2015
Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել <<Հայոց պատմություն>>, <<Հայոց եկեղեցու պատմություն>>, <<Հայոց լեզու և գրականություն>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>> առարկաների ուսուցիչների ու դասվարների` <<Լավագույն ուսուցիչ>> ամենամյա մրցույթի 2015թ. հաղթողների...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ 11.11.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագիրն իրականացնող Սյունիքի միջնակարգ դպրոցի դպրոցականներին: Ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակն ու հետագա անելիքները, նաև մարզպետի ուշադրությանն արժանացրին իրենց կողմից ստեղծված <<Գրենական գորգ>> աշակերտական գործարար ընկերության պատրաստի արտադրանքը: Մարզպետը ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2015
Հարգելի գործընկերներ Սրտանց շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և տեղական ինքնակառավարման համակարգի մյուս ներկայացուցիչներին տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Որպես տեղական ինքնակառավարման համակարգին մոտ կանգնած և նրա հոգսերով ու խնդիրներով ապրող պաշտոնյա, կարող եմ փաստել, որ այս 19 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգն ընդգծված դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընդունել է <<Ազգային ժողովի գավաթի խաղերի>> և <<Ախալցխայի պատանիների միջազգային բաց առաջնության>> հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականներին: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարևորել է նման միջոցառումները երեխաների, դպրոցականների և ընդհանրապես մատաղ սերնդի համար և շնորհակալություն հայտնել սյունեցու պատիվը բարձր պահելու համար: Մարզի ղեկավարը շնորհավորել է աշակերտներին, նրանց մարզիչներին ու ուսուցիչներին և մաղթել նորանոր...