Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ>> ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ 20.09.2015
Սեպտեմբերի 20-ին Գորիսում մեծ շուքով նշվեց <<Գորիսյան օրեր>> ավանդական տոնակատարությունը: Միջոցառումների սկիզբը մեկնարկեց Գորիսի քաղաքապետարանից, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի, գորիսեցի վետերանների և Բելառուսի Հանրապետության պատվիրակության ՀՀ մարզերի ներկայացուցչության և այլ հյուրերի մասնակցությամբ կազմակերպվեց հյուրասիրություն: Օրվա պաշտոնական բացումը Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում էր, որտեղ պետական այրերը շնորհավորեցին և...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 19.09.2015
Սիրելի՛ սյունեցիներ Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առիթով: Տոն, որը հպարտությամբ է լցնում յուրաքանչյուր հայի հոգին ու գիտակցությունը և մեզանից յուրաքանչյուրի պայքարի ու նվիրումի արդյունքն է: Այս տոնի կարևորությունն ըմբռնելու համար բավական է հիշել, թե երբ է վերջին անգամ հայոց հողի վրա եղել 24-ամյա անկախություն ու խաղաղություն: Հայ ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց՝ այո, ես տեր եմ իմ պատմական ժառանգությանն ու ազգային ինքնությանը, իմ նախնիների թափած արյանը, պատմական հայրենիքին,...

ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ՝ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 19.09.2015
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը սեպտեմբերի 19-ին Երևանում մասնակցել է <<Շուկաներ Մեղրիի համար>> ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը: <<CARD>> հիմնադրամի և շվեցարական <<HELVETAS Swiss Intercooperation>> -ի համատեղ ջանքերով իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է Շվեցարիայի միջազգային զարգացման գործակալության կողմից և նպատակն է՝ աջակցել Մեղրիի տարածաշրջանի պտղաբույծների, վերամշակողների և...

ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ 18.09.2015
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին առնչվող հարցեր, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող խնդիրները: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև...

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը սեպտեմբերի 16-ին Երևանում մասնակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Հելսինկյան եզրափակիչ ակտը, որ 1975 թ. օգոստոսի 1-ին ստորագրել են երեսունհինգ երկրների նախագահներ և վարչապետներ, դիտվում էր որպես մեծագույն քայլ սառը-պատերազմյան լարվածությունների թուլացման ուղղությամբ:...

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ 17.09.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ առանց...