Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված թատրոնի օրվան 30.03.2013

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մարտի 30-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա "Արտավազդ" մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ հանդիպում-երեկո: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հայաստանի թատերական գործիչների միության անդամներ, մշակութային-հասարակական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, հյուրեր: ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը Թատրոնի...

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը ներկայացվեց նաև Կապանում 26.03.2013

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում մարտի 26-ին ներկայացվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը, գլխավոր դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը և ուրիշներ: Նախքան ֆիլմի ցուցադրությունը, նրանք իրենց կարծիքներով կիսվեցին կապանցի հանդիսատեսի հետ: Դերասանները կարևորեցին նման ֆիլմերի անհրաժեշտությունը հատկապես երիտասարդ սերնդի բարոյական դաստիարակության հարցում: Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր...

ՀՀ տարածքում ականազերծման աշխատանքներին համակարգային ընթացք է տրվելու 26.03.2013

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել քննարկում` նվիրված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,...

Քաղաքացիների հերթական ընդունելություն 25.03.2013

Մարտի 25-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 37 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 26 քաղաքացի: Դրամական օգնության քսանվեց դիմումներից տասնվեցին տրվել է դրական լուծում, տասը՝ մերժվել:

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 22.03.2013

2013 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 14-ը մարզկենտրոն Կապանում կազմակերպվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը` յուրաքանչյուր օր մեկ առարկայից: Օլիմպիադան անցկացվեց 16 առարկաներից. մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվեց համացանցով: Օլիմպիադային մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 571 աշակերտներ` Կապանից` 195, Գորիսից` 146, Սիսիանից` 153, Մեղրիից` 77: Մարզային օլիմպիադայում հաղթող ճանաչված 174 աշակերտ ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից կարժանանա խրախուսանքի: Ըստ կրթության...

Արտակարգ իրավիճակների հրահանգչային բժշկական առաջին օգնության ստորաբաժանումներ համայնքներում 18.03.2013

Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը շուրջ 10 տարի է, ինչ Սյունիքի մարզում իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր, սերտ համագործակցելով Սյունիքի մարզպետարանի հետ: Մարտի 11-18-ը Կապանի բժշկական կենտրոնում կազմակերպվել է հրահանգչային բժշկական առաջին օգնության դասընթացներ: Դասընթացը իրականացվում է Հայաստանի և Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջև ստորագրված «Տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15