Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 05.03.2015
ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի մարտի 4-ի կարգադրությամբ Նունե Գևորգյանը մարտի 5-ից, քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտամրցութային կարգով, նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետի պաշտոնից:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.03.2015
ՀՀ Սյունիքի մարզում փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է 103 ծնունդ, որից 30-ը Կապանի, 46-ը Գորիսի, 20-ը Սիսիանի, 4-ը Մեղրիի և 3-ը Քաջարանի ծննդատներում:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 04.03.2015
Փետրվարի 4-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 24.02.2015
Փետրվարի 23-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետը ընդունել է 103 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր յոթանասուներեք, աշխատանքի տեղավորման՝ քսանմեկ, պետպատվերի շրջանակներում բուժման՝ երեք, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, բնակարանով ապահովելու՝ երեք և տնամերձի սեփականաշնորհման հարցով՝ մեկ քաղաքացի:

ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 18.02.2015
Սույն թվականի փետրվարի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը հրավիրված էին նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզիկական կուլտուրայի և նախնական զինվորական պատրաստություն առարկաների ուսուցիչներ:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 12.02.2015
Փետրվարի 11-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպեց աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի հետ: Այցի առաջին կանգառը Խնձորեսկ գյուղական համայնքում էր, որտեղ կայացավ նորակառույց անասնաբուժական կենտրոնի բացումը:


