Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին մարզի համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր

<<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին մարզի համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր 23.05.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էին նաև <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի <<Հարավային տարածքային մասնաճյուղի>> տնօրեն Ջիվան Մարգարյանը և մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը: Քննարկվեցին Սյունիքի մարզում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերը, խմելաջրի մատակարարման ընդհանուր վիճակը, այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին առնչվող հարցեր: Մարզպետ Վ. Հակոբյանը մասնավորապես...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով 23.05.2014

Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու տոնական առիթով: Այսօր դուք նոր էջ եք բացում ձեր կյանքում, իսկ հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ միշտ՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով ձեր հոգում: Այս տոնական օրը նաև խորհրդանիշ է նոր սկզբի և հեռանկարների, հասուն և պատասխանատու որոշումների: Հանդիսավոր այս օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, համոզված եմ, դուք էլ շնորհակալության, գնահատանքի ու երախտիքի խոսք եք ուղղում ձեր...

Մարզպետն այցելեց Հարժիս, Նորավան և Իշխանասար գյուղական համայնքներ

Մարզպետն այցելեց Հարժիս, Նորավան և Իշխանասար գյուղական համայնքներ 22.05.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Գորիսի տարածաշրջանի Հարժիս և Սիսիանի տարածաշրջանի Նորավան և Իշխանասար գյուղական համայնքներում: Մարզպետը տեղերում ծանոթացավ առկա խնդիրներին, ծավալված աշխատանքների կատարման ընթացքին: Վ. Հակոբյանը հանդիպեց նշված համայքների բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը: Իշխանասարում բարձրացվեց համայնքում նախակրթարան ունենալու հարցը:Համայնքն ունի մոտ 40 նախադպրոցական տարիքի երեխա, և այս առումով խնդիրը կարևոր...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Վազգեն Սարգսյան>> մեդալով

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Վազգեն Սարգսյան>> մեդալով 19.05.2014

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 16-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ: Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների,...

Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ 16.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի և Տավուշի նորանշանակ մարզպետներին և արդյունավետ աշխատանք մաղթեց: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարևորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների...

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 15.05.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ: Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-06 10:23:47