Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աուդիտորական ուսումնասիրություններ սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում 04.03.2014

Սյունիքի մարզպետի որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում կատարվել են աուդիտորական ուսումնասիրություններ,որի շրջանակներում ուսումնասիրվել է ներքին աուդիտի միջավայրը՝ գործակալության կառուցվածքը և կառուցվածքային տարրերի գործառույթները և գործակալության իրականացրած գործառույթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Աուդիտի ենթարկվող միավորի հետ քննարկվել և համաձայնացվել է աշխատանքային ժամկետները , որոշվել է այն անձանց...

Սյունիքի մշակութային և սպորտային կառույցներում կատարվել է 122 մլն դրամի հիմնանորոգման աշխատանք 03.03.2014

Գյուղական համայնքների մշակութային և սպորտային կառույցների, եկեղեցիների նորոգումն ու դրանք համապատասխան գույքով ապահովումը Սյունիքի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրներից են: Ընդանուր առմամբ, 2013 թվականին ոլորտում իրականացվել են շուրջ 122 մլն դրամի շիննորոգման աշխատանքներ: Ֆինանսավորման տարբեր աղբյուրներով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Քարահունջի, Նոր Աստղաբերդի, Գեղանուշի, Կապանի Վաչագան թաղամասի ակումբ-գրադարաններում, Սևաքարի Սբ. Հռիփսիմե, Կապանի Սբ. Մ.Մաշտոց, Արծվանիկի...

Մարզպետ Վ. Հակոբյանն աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր 03.03.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 27-ին աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Մարզպետին ուղեկցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Ա.Մարդյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Սյունիքի մարզի Տոլորս, Բնունիս, Ախլաթյան, Տորունիք, Նժդեհ գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների ղեկավարները, ավագանիների անդամներ: Մարզպետն այցն սկսեց Տոլորս համայնքից: Տոլորսի բնակիչների հետ մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց դպրոցի...

Դասընթաց` գանձապետական համակարգի բարեփոխումների վերաբերյալ 28.02.2014

Փետրվարի 27-28-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում համայնքապետարանների և պետական կառույցների աշխատակիցների համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվել էր սեմինար-դասընթաց, որի նպատակն էր` մասնակիցներին ծանոթացնել գանձապետական համակարգի բարեփոխումներին: Մարտի 10-ից Սյունիքում առաջինը Կապան և Սիսիան քաղաքներում կլուծարվեն տեղական գանձապետարանները, և տարածաշրջանների համայնքների գանձապետական հաշիվները այլևս չեն սպասարկվի տեղական գանձապետական հաշվի կողմից: Կփոխվի փաստաթղթերի...

Գորիսի քաղաքապետարանում Վահե Հակոբյանը մասնակցեց համայնքների խոշորացման հետ կապված քննարկմանը 28.02.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է Գորիսի քաղաքապետարանում կայացած համայնքների խոշորացման հետ կապված քննարկմանը, որն անցկացնում էր տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տաթևի և Սառնակունքի խոշորացման փնջերում ներառված համայնքների ղեկավարները, ՏԿՆ և Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցչներ,"Համայնքների ֆինանսիստների միավորում" հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը: Տարածքային...

Մարզպետն այցելեց Մեղրու տարածաշրջան 27.02.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 26-ին այցելեց Մեղրու տարածաշրջան: Մարզպետն աշխատանքային այցն սկսեց Լեհվազ համայնքից: Մեղրու տարածաշրջանի այս գյուղը 700-ից ավելի բնակիչ ունի: Մասնավորապես բարձրացվեցին գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Գյուղի համայնքի ղեկավարի հետ քննարկվեցին մանկապարտեզի տանիքի նորոգման, նոր խաղահրապարակի կառուցման, հանդիսությունների տան գույքի համալրման հետ կապված հարցեր: Մարզպետը շրջայց կատարեց Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում, ծանոթացավ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:20:55