Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում երիտասարդ առաջնորդների հետ 22.07.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց <<Առաջնորդների կրթական կենտրոնի>> սաներին: Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորեց երիտասարդ առաջնորդների կենտրոնի դերը, մասնավորապես նշեց, որ ողջունում է երիտասարդների քաղաքացիական կրթության գիտելիքների խորացումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի նրանց ավելի ակտիվ ներգրավմանը համայնքի գործընթացներում, երիտասարդական հասարակական կազմակերպությունների նոր կոալիցիաների ձևավորմանը, փորձի և հմտությունների ձեռքբերմանը: Երիտասարդ լիդերները...
Հուլիսի 15-ից 18-ը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ: Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին ներկայացրեցին 2013թ. աշխատանքային ծրագրերը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, ստորաբաժանումների ներքին կառուցվածքը, գործառույթները, ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջիկա անելիքները: Կուտակված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով մարզպետը հանձնարարեց քարտեզագրել դրանք՝ ըստ...

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 18.07.2013
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը, որը վարում էր մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները: ՀՀ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և առկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ...

Մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց արևմտյան բանկերի ներկայացուցիչների հետ 17.07.2013
Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արևմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով: Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք մաղթեց նրանց առաքելությանը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանկերի և << Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ...
Ի գիտություն 16.07.2013
2013 թվականի հուլիսի 18-ին ժամը 12-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>>բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:

Վահե Հակոբյանը հանդիպեց Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ 16.07.2013
Հուլիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում ունեցավ Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների մի շարք ղեկավարների հետ: Շնորհակալություն հայտնելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հնչած բարեմաղթանքների համար՝ մարզպետ Վ. Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և պարտականությունների կատարումը կնպաստի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվեցին Քաջարանի 55...