Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 30.04.2013
Ապրիլի 30-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 18 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասնմեկ, աշխատանքի տեղավորման՝ երկու, ռմբակոծված տան փոխհատուցման խնդրանքով՝ մեկ, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու մասին՝ երկու և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին երկու քաղաքացիներ: Դրամական օգնության տասնմեկ դիմումներից վեցին տրվել է դրական լուծում,...
Հերքում՝ "zham.am" լրատվական կայքի հրապարակման կապակցությամբ 25.04.2013
25.04.2013 թվականին "zham.am" լրատվական կայքի "Իրանական ոչխարներին Սյունիքի մարզ կտեղափոխեն արդեն մայիսի՞ն" վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մարզի արոտավայրերի` իրանական կողմի հնարավոր օգտագործման մասին ԶԼՄ-ներում վերջին ժամանակներում հաճախակի հնչեցրած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից քանիցս տրվել են ամբողջական և սպառիչ...
Սյունիքում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24.04.2013
Ապրիլի 24-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Եղեռնի նահատակների: Տերունական աղոթքին ու ոգեկոչման արարողակարգին հաջորդեց երթը դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որը մեկնարկեց Գարեգին Նժդեհ հրապարակից: Հուշահամալիրում թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ ապրիլի 24-ին մարզկենտրոնից բացի անցկացվեցին նաև Սյունիքի մարզի թե գյուղական և թե քաղաքային...
Աջակցություն` ազատամարտիկների ընտանիքներին 22.04.2013
«Ղարաբաղ» և «Զանգեզուր» մայր և որդի բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությունները Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Գեղանուշ, Ագարակ գյուղերում, ինչպես նաև Կապանի թիվ 1 դպրոցում: Հերթական բարեգործական ակցիայի շրջանակում, հումանիտար օգնության սնունդ և կենցաղային իրեր են տրամադրվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հասարակական կազմակերպությունները, որոնց հիմնական նպատակն է աջակցել զոհված և վիրավոր...
Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ոստիկանության օրը 15.04.2013
Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 13-ին նշվեց ոստիկանության օրը: Մինչ օրվան նվիրված հանդիսության մեկնարկը` միջոցառման մասնակիցները թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի ոստիկանության շենքի դիմաց` Արցախյան գոյամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք ուղղեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ...
Սյունիքի մարզում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը 12.04.2013
ՀՀ կառավարության աջակցությամբ «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի համայնքներում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի տրամադրման գործընթացը: Ծրագրի շրջանակներում 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով մարզին հատկացված 2000 տոննա պարարտանյութից արդեն համայնքներ է ներկրվել 840 տոննան: «ՀՀ հողօգտագործողներին...