Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 30.01.2012

2012թ. հունվարի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես դիմած 32 քաղաքացիներից մասնակցեց 25-ը: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 16, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության՝ 5, աշխատանքի տեղավորման՝ 3, բնակարանի վթարային վիճակի բարելավման աջակցություն ցուցաբերելու՝ 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 16 քաղաքացիների տրվել է դրական պատասխան և հանձնարարվել կազմել համապատասխան որոշման նախագիծ: Բավարարվեց...

Ի գիտություն 30.01.2012

Ս.թ հունվարի 31-ին ժամը 11.00–ից ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները կներկայացնեն հաշվետվություններ 2011թ կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հիմնանորոգվում են դպրոցների մարզադահլիճները 30.01.2012

"Վորլդ Վիժն-Հայաստան" միջազգային բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակն ավարտեց իր հերթական ծրագիրը, որի շրջանակներում հիմնանորգվեց և շահագործման հանձնվեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճը: Սա կազմակերպության նմանատիպ երկրորդ ծրագիրն է: Առաջինն իրականացվել է քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցում: Մարզադահլիճի բացման արարողությունը հունվարի 30-ին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի փոխքաղաաքապետ Վարդան Գևորգյանը,...

Սյունիքը նշեց հայոց բանակի կազմավորման 20 ամյակը 30.01.2012

Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի գլխավոր տոնական միջոցառումները Կապանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում մեկնարկեցին հունվարի 28-ի առավոտյան` տարածաշրջաններում տեղակայված զորմասերից, որտեղ անցկացվեցին տոնական միտինգներ: Կապանի զորամասում միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի, քաղաքապետարանի, զինկոմիսարիատի պատասխանատուներ, նախկին զինծառայողներ, վետերաններ, դպրոցականներ: «Հայոց բանակը ստեղծվեց արտաքին մարտահարվերների արդյունքում: Այն կայացավ, բարձր պահեց իր ժողովրդի պատիվը:...

Ներդրումային ծրագիր` ուղղված Շիկահողի կենսոլորտային արգելոցի և հարակից համայնքների զարգացմանը 24.01.2012

Միջազգային կառույցների, հիմնադրամների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով Սյունիքում անցած տարի իրականացվել են շուրջ 11 մլն դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները: Մասնավորապես` մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման նպատակով կատարվել են մոտ 6,9 մլն դրամի վարկային ծրագրեր: Իրականացվել են նաև շուրջ 4 մլրդ դրամի զարգացման ծրագրեր:

Սյունիքում համայնքների սեփական եկամուտներն աճել են 23.01.2012

ՀՀ պետբյուջեից 2011թ-ի ընթացքում Սյունիքի մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը եւ համայնքների դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: Մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող ծրագրերի և համայնքների բյուջեների ծախսերի գծով անցած տարի պարտքեր չեն առաջացել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24