Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արցախի Հանրապետության Նախագահի այցը Սյունիքի մարզ 01.06.2013
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է ՀՀ Սյունիքի մարզ: Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ծանոթացել նրա աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարը Կապան մարզկենտրոնում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է տեղի կաթի և մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և...
Սիրելի երեխաներ, Ի սրտե շնորհավորում եմ այս պայծառ տոնի առթիվ: Յուրաքանչյուր հունիսի 1 ուրախության ու բարության, հույսի ու ժպիտի, իսկ մեծերիս համար պատասխանատվության ու հոգատարության արտահայտման առանձնահատուկ օր է: Այս տոնը մոլորակի բոլոր երկրների համար խորհրդանշում է խաղաղություն, հավատ և հույս ապագայի նկատմամբ: Մենք անում ենք հնարավորը` երեխաների իրավունքները պաշտպանելու, առողջ ու կրթված սերունդ ունենալու համար, բայցև խոստովանում, որ բազում են անելիքներն ու չլուծված խնդիրները:...
"Կենգուրու-2013" միջազգային մաթեմատիկական մրցույթին Սյունիքի մարզից մասնակցել է 2233 աշակերտ 31.05.2013
"Կենգուրու-2013" միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի Սյունիքից մասնակցել է 2233 աշակերտ, որոնցից 618-ը` Գորիսից, 551-ը` Սիսիանից, 1064-ը` Կապանի և Մեղրիի տարածաշրջաններից: Նախորդ տարվա համեմատ մարզում 4-ով ավելացել է մասնակից դպրոցների քանակը, աճել է նաև մրցանակակիր աշակերտների թիվը: Մրցանակակիր 80 աշակերտներին խրախուսական մրցանակները հանձնվեցին մայիսի 30-ին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում հիմնադրամի ներկայացուցիչների կողմից, որոնք իրենց շնորհակալությունը հայտնեցին...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը վերջին զանգի առթիվ 24.05.2013
Սիրելիՙ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ վերջին զանգի առիթով: Այսօր մարզի շուրջ 1500 պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ են տալիս հարազատ կրթօջախին և շուտով կմտնեն սպասումներով և ակնկալիքներով լի մեծ կյանք: Այս հանդիսավոր օրը դուք կյանքի նոր էջ եք բացում, իսկ ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կայացման ու ինքնահաստատման ուղին: Դպրոցն է էապես նպաստում պետության արժանի քաղաքացու ձևավորմանը, ուստի, այս տոնական օրն առիթ է մեկ անգամ ևս...
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիր աշակերտների դիպլոմների ու գովասանագրերի հանձնման արարողությունը: Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը շնորհավորելով աշակերտներին՝ բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց նրանց, մասնավորապես նշելով. ,, Սյունիքը միշտ հպարտացել է իր արժանավոր դպրոցականներով, և մենք վստահ ենք, որ ձեր հաջողություննեը և գիտելիքները ծառայելու են մեր երկրի ու ժողովրդի բարօրությանը..:...
Մարզի դպրոցներն կավարտեն 1475 շրջանավարտներ 18.05.2013
2012-2013 ուսումնական տարում Սյունիքի մարզի կրթօջախները հրաժեշտ կտա 1475 շրջանավարտ: Նրանցից 774-ը հայտ է ներկայացրել մասնակցելու միասնական ավարտական քննություններին՝ բուհ ընդունվելու նպատակով: Այս տարի ամենաշատ հայտեր ներկայացվել են "Հայոց լեզու, գրականություն" և "Մաթեմատիկա" առարկաների համար: Քննություններին նախապատրաստվելու համար որպես աջակցություն մարզի դիմորդներին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության կողմից անվճար բաժանվել են ուղեցույցներ: Նրանց...