Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լսողական սարքեր և պրոթեզներ՝ սյունեցի հաշմանդամներին 09.10.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ մարզի տարածքային սոցիալական ծառայություններ նախապես դիմած հաշմանդամներ և ծերեր ստացան լսողական սարքեր և օրթոպեդ պարագաներ: Հոկտեմբերի 9-ին Կապանի, Սիսիանի և Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում բաշխվեցին այդ պարագաները: <<Պրոթեզաօրթոպեդիկ>> բաց բաժնետիրական ընկերության 4 աշխատակիցներ, որոնք մարզ են ժամանել մարզպետ Վ. Հակոբյանի հրավերով, իրենց հետ բերել էին 75 լսողական սարք, 25...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2013
Սիրելիՙ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա առթիվ: Գեղեցիկ ավանդույթի վերածված և պետականորեն նշվող այս տոնը վկայությունն է այն մեծարանքի, ընդգծված պատկառանքի ու հոգատար վերաբերմունքի, որ հայ ժողովուրդն ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դարերի խորքից եկած կարևորագույն խնդիրը, որը միահյուսվել է մեր ազգային արժեքների պահպանման, մեր երկրի հեռանկարների ու ապագայի կերտման հետ, անքակտելիորեն կապված է ձեզ հետ,...
Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 01.10.2013
Սեպտեմբերի 30-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 62 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 33 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանմեկ, աշխատանքի տեղավորման՝ ինը, բնակարանով ապահովելու, խմելու ջրի կարգավորման, ավանդի փոխհատուցման խնդրանքով՝ երեք քաղաքացիներ: Դրամական օգնության երեսուներեք դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած ինը քաղաքացիների դիմումներ...

Սյունիքում էր ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը 26.09.2013
Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզ էր այցելելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ....
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 20.09.2013
Սիրելի՛ սյունեցիներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որն անկասկած թանկ է ու նվիրական մեր ժողովրդի համար: 22 տարի առաջ այս օրը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ՝ չնայած վիճակված բազում փորձություններին և մարտահրավերներին: Դժվարություններ, որոնց հաղթահարումը ավելի պատվարժան է դարձրել մեր անցած ուղին, առավել արժեքավոր այն զոհողությունները, որ ունեցել ենք մեր պետականության կերտման ճանապարհին: Բոլոր ժամանակներում էլ Սյունիքը...
Վահե Հակոբյանն ընդունեց Բելոռուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը 17.09.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Բելոռուսի Հանրապետության (ԲՀ) Մինսկի մարզի պատվիրակությանը` ԲՀ Մինսկի մարզի նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Սյունիքի և Մինսկի մարզերը ներկայացնող պաշտոնատար անձինք և մի խումբ գործարարներ, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Վահե Հակոբյանը համառոտ ներկայացրեց մարզի տնտեսության նկարագիրը, մարզի խոշոր և միջին արդյունաբերական ընկերությունների...