Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսում քննարկվել է մարդահամարի անցկացման աշխատանքների ընթացքը 04.08.2011

Գորիս քաղաքում կայացավ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց նախապատրաստական և անցկացման աշխատանքերի ընթացքն ու համայնքների անելիքները:

Համահայկական խաղերի ջահն անցավ Սյունիքով 03.08.2011

Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկ մեծ հանդիսավորությամբ սյունեցի մարզիկներն արցախցի իրենց գործընկերներից ընդունեցին Համահայկական 5-րդ խաղերի ջահը

Վերականգնվում է Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու փլուզված ճանապարհահատվածը 28.07.2011

Ընթացիկ ամսվա սկզբից մեկնարկել են Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Այգեձորի խաչմերուկից դեպի Վարդանիձորի համայնք տանող 300 մ-ոց ճանապարհահատվածի նորոգումը, որտեղ հունիսի 6-ին հողային խոշոր զանգվածի փլուզում էր տեղի ունեցել եւ փակել մայրուղին: Երթեւեկությունն ապահովելու նպատակով' Մեղրի գետի երկայնքով բացվել է շրջանցիկ ճանապարհ, որը, սակայն, անցնում է գրունտային ջրերի միջով եւ դժվարանցանելի է մեքենաների համար:

Խնձորեսկում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը 27.07.2011

Պետբյուջեի միջոցներով Խնձորեսկում ընթանում են խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 35 մլն դրամ: Արդեն կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսը:

Փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը 17.07.2011

Հուլիսի 16-ի առավոտյան' ժամը 08:43 -ին, փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը: Պետբյուջեի ֆինասավորմամբ դպրոցում ընթանում էին նորոգման աշխատանքներ: Պատահարի պահին շենքում եղել են երկու բանվորներ, որոնք նորոգման նպատակով գույքի տեղափոխություն են կատարելիս եղել: Բարեբախտաբար զոհեր եւ տուժողներ չեն եղել...

Ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները 16.07.2011

Սյունիքի մարզում' Կապանի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում, այս օրերին հաջողությամբ ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները, ինչին նպաստում են եղանակային պայմանները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22