Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ 20.09.2026
Կապանում հանդիսավորությամբ ու տոնական բարձր տրամադրութամբ երեկ անցկացվեց ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգային ծրագիրը։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Տոնական երեկոն լի էր վառ զգացողություններով ու յուրօրինակ կատարումներով։ Բեմում էին սիրված երաժշտական խմբերը՝ «Դոֆամինը», «Նեմրան», «Ռեինկարնացիան» և Կապանի «Ռեդ լայնը»։ Հանդիսատեսին ներկայացվեցին ինչպես հայտնի ու սիրված հայկական...

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 18.09.2026
Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ սեպտեմբերի 16-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Նեկտար Սիմոնի «Իմ Ադեն» գրքի շնորհանդեսը։ Այն հեղինակի 3-րդ ժողովածուն է: Կարևորելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026 թվականը հայտարարվել է ընթերցանության տարի, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը նախաձեռնեց այս միջոցառումը։ Վարչության պետ Մերի Գանդալյանի խոսքերով յուրաքանչյուր առիթ պետք է...

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 17.09.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խոհրդական Սուրեն Քեսեջյանը, Գորիս և Քաջարան համայնքների, ՀՀ ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչներ։ Կողմերը քննարկել են մարզային ու համայնքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և մշակութային ոլորտներում առկա հարաբերությունների զարգացման հեռանկարները։...
Սյունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվել են ԱԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները։ ————————————————————————————— Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության Վիեննայի գլխավոր գրասենյակի նախագծերի...

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետին 16.09.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, կենսաբազմազանության մոնիտորինգի և պահպանման նոր գործիքակազմերի ներդրման հարցերը: «Միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք ենք բերել տեսանկարահանող նոր սարքավորումներ: Դրանք հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել տարածքների...
ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 420-Ա որոշումով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան բազմաբնակավայր համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն։ Համայնքի նորընտիր ավագանին իր լիազորությունները ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը։


