Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՆՇՎԵՑ ԴԱՐԲԱՍ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ 07.05.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը մայիսի 5-ին մասնակցել են Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում կազմակերպված տոնակատարությանը։ 2010 թվականի մայիսի 5-ին գյուղում օծվել ու բացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, և այդ օրը նշվում է որպես Դարբասի օր։ Միջոցառմանը ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր։ Միջոցառման մեկնարկին ներկաները...

ՇՐՋԱՅՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 07.05.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը վերջին օրերին այցեր է կատարել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված դպրոցներ։ Դպրոցների աշխատակազմերի և աշակերտների հետ քննարկվել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ —————————————————————— Մարզպետի տեղակալը,...

ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 9 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ 06.05.2025
Այսօր Կապանում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մարզային փուլը, որը կազմակերպել էր ու անցկացրեց Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Դրան մարզի բոլոր համայնքներից մասնակցում էր 48 դպրոցի 336 աշակերտ․ դպրոցական յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվել էր 5 տղա, 2 աղջիկ։ Մրցման խճուղին Կապանի Շինարարների փողոցից ձգվեց մինչև Գարեգին Նժդեհի հուշահամալիր։ Ինչպես վերջին մի քանի տարում, այսօր էլ պատվավոր 1-ին առաջին տեղը նվաճեց Կապանի...

ՍՈՒԲՎԵՑՆԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ-Ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԲԱՑԻ ԴՌՆԵՐԸ 06.05.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մայիսի 6-ին այցելել է Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն և դիտարկել ՀՀ կառավարություն-համայնք համաներդմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք մոտենում են ավարտին։ ՆՈՒՀ-ը նախատեսված է 140 երեխայի համար և գալիք սեպտեմբերին արդեն նոր պայմաններով կբացի իր դռները սաների առջև։ Ծրագրի ընդհանուր արժեքը 461 մլն 146 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման...

ՄԱՐԶՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 04.05.2025
2025 թվականի մայիսի 3-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում Սյունիքի մարզի ողջ տարածքում իրականացված աշխատանքներին մասնակցել է մոտ 8150 մարդ, 82 միավոր մեքենա-մեխանիզմ և օգտագործվել՝ 3790 գործիք: Շաբաթօրյակի աշխատանքներն իրականացվել են ըստ նախատեսված պլանի` չնայած եղանակի անբարենպաստ պայմաններին:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 03.05.2025
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Սյունիքի մարզի բոլոր համայնքներում առավոտից սկսվել և ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ Սյունիքի մարզպետի աշխատակազմը մաքրման աշխատանքներ է կատարում Կապանի Գարեգին Նժդեհի հ ուշահամալիրում։