Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզպետը շարունակել է շրջայցը Կապան քաղաքում, եղել ՀՀ կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների ու իրականացվող այլ ծրագրերի վայրերում։ Սպանդարյան 1ա, 5, 7, 8 ԲԲ շենքերի տանիքների վերանորոգում․ ծրագրի արժեքը՝ 40,6 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 56,4% կամ 22,9 մլն դրամ։ Սպանդարյան փողոցի թիվ 7 և թիվ 6 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգում, հանգստյան գոտու...

Նոր հիմնված կառույցների բացում՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում 20.10.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը մասնակցել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մարզում նոր հիմնված կառույցների բացմանը և արդեն մեկնարկած ծրագրերի դիտարկմանը։ ————————————————————————— «Բալաք գյուղի սերմարտադրողների և արոտօգտագործողների...

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 20.10.2025
Անցած շաբաթավերջին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապանում շրջայցի ընթացում դիտարկել է հետևյալ ծրագրերը։ ՀՀ կառավարություն - համայնք սուբվենցիոն ծրագրով Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում։ Ծրագրի արժեքը՝ 367,3 մլն դրամ, որում պետական մասնաբաժինը՝ 80% կամ 293,8 մլն դրամ։ Պետբյուջեից հատկացվել է նաև 38 մլն 157 հազար դրամ՝ գույքի ու կահավորման համար։ Վերանորոգվել են Շահումյան փողոցի թիվ 18, 21, 22, 23, 27, 29, 31, 33, 35 շենքերի...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԼՀԿ 19.10.2025
Մարզկենտրոնում շրջայցի շրջանակներում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կանգառը հոկտեմբերի 17-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատն էր։ Կապանի ԼՀԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի, գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի, ղեկավար կազմի հետ հանդիպմանը մարզպետը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ համայնքում շրջայցի կարևորագույն կետերից է հանքարդյունաբերական ձեռնարկությունը, որովհետև այն կենսական նշանակություն ունի ոչ միայն Կապանի, այլև մարզի ու...

Քննարկվել ու ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության ընթացիկ ծրագրերը 18.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին, ՀՀ-ում Չեխիայի, Գերմանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի դեսպաններին, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաքելության ղեկավարի տեղակալներին, ինչպես նաև՝ եվրոպական զարգացման գործակալությունների ղեկավարներին։ Հանդիպման մասնակիցները հերթական անգամ քննարկել ու ամփոփել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության՝ այժմ ընթացող շուրջ 80 ծրագրերը, խոսել ապագա...

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ 16.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկվա այցերն սկսեց Կապանի պոլիկլինիկայից, որի շենքն այժմ նորոգվում է (մինչ պոլիկլինիկայի համար նոր մասնաշենքի կառուցումը) ՀՀ պետբյուջեից հատկացված 120 մլն դրամով։ Հոկտեմբերի 15-ի շրջայցի ընթացում դիտարկված սուբվենցիոն ծրագրերից են․ Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում։ Ծրագրի արժեքը՝ 292 մլն դրամ, որում պետական ներդրման մասնաբաժինը՝ 80% կամ 233,6 մլն դրամ։ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի...


