Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Քաղաքացիների ընդունելություն մարզկենտրոնում

Քաղաքացիների ընդունելություն մարզկենտրոնում 30.03.2018

 Մարտի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 81 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուն, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսանմեկ քաղաքացի: Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում: Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին մեկ դիմումի, քսան դիմում վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:  

Վահե Հակոբյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է թատերական գործիչների

Վահե Հակոբյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է թատերական գործիչների 28.03.2018

 Մարտի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մարզում թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար շնորհակալագրով պարգևատրել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Արտավազդ Գրիգորյանին, Արամ Հայրապետյանին, Նատալյա Բաղդասարյանին, Գայանե Վարդիկյանին և Աիդա Սահակյանին: Վահե Հակոբյանը շնորհավորել է պարգևատրվածներին ու մարզի թատերական բոլոր գործիչներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:...

Հաշվարկվում են ուժեղ քամու հասցրած վնասների չափերը 28.03.2018

 Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն մարտի 24-25-ը մարզում տեղի ունեցած ուժեղ քամու վնասների չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովի մասնակցությամբ: Նիստը վարում էր մարզային հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ քամու հետևանքով ամենից շատ վնաս կրել են Կապան համայնքի բնակավայրերը: Հիմնականում վնասվել են սեփական տների տանիքներ, վահանակներ, Կապան քաղաքի 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ, իսկ Ագարակ գյուղում...

Ի գիտություն 26.03.2018

 Մարտի 24-25-ը Սյունիքի մարզում  ուժեղ քամու հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել են Կապան քաղաքի 2 բազմաբնակարան շենքերի, Ագարակ, Խդրանց, Օխտար, Լեռնաձոր գյուղերի մի շարք շինությունների տանիքներ, արտակարգ դեպքեր չեն գրանցվել: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անմիջական հսկողությամբ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին պարբերաբար զեկուցվել է մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս պահին մարզի համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովներն...

Համատեղ համերգ Խնձորեսկի երաժշտական դպրոցում

Համատեղ համերգ Խնձորեսկի երաժշտական դպրոցում 26.03.2018

Մարտի 23-ին Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի երաժշտական դպրոցի դահլիճում՝ 50 երեխաների մասնակցությամբ կազմակերպվեց Շինուհայրի և Խնձորեսկի երաժշտական դպրոցների համատեղ համերգը՝ նվիրված ՀՀ մշակույթի նախարարության կից գործող «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի 10-րդ տարեդարձին: Դպրոցների սաները ներկայացրեցին հայկական ազգային երաժշտություն, հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ելույթ ունեցան դպրոցների երգչախմբերը: Երեխաների կատարումներն արժանացան...

Ավարտվել է  դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 23.03.2018

 Փետրվարի 24-ից մարտի 16-ը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցել է մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 752 աշակերտ, ովքեր տարածքային փուլերում գրանցել են լավագույն արդյունքները: Օլիմպիադան անցկացվել է 16 առարկաներից, որոնցից 7 առարկան՝ առցանց: Մարզային փուլի արդյունքներով Սյունիքից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 106 աշակերտ: Օլիմպիադաներն անցկացվել են ՀՀ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 14:35:06