Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ նախագահը պարգևատրել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին 08.05.2013

Հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" ՀՀ օրենքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թվականի մայիսի 4-ի հրամանագրով Երկրապահի օրվա կապակցությամբ "Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով" է պարգևատրվել ՀՀ Սյունիքի մարզպետ, Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը: 

Քննարկվեցին "Տաթեւի վերածնունդ" ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր 03.05.2013

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Հալիձոր և Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացավ "Տաթևի վերածնունդ"  ծրագրի իրականացման ընթացքին: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության...

Կարի նոր արտադրամաս Սիսիանում 02.05.2013

Ապրիլի սկզբից Սիսիանում գործարկվեց "Ավալ թրեիդ" ՍՊԸ-ի տրիկոտաժի արտադրամասը: Նախաձեռնությունը ծնունդով սիսիանցի Արմեն Գալստյանինն ու Սիմակ Գյանջումյանինն էր, ովքեր 20 տարի արտադրական գործունեություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնությունում: Ընկերության պատասխանատու Արմեն Գալստյանի հավաստմամբ, առաջնային նպատակը Սիսիանում նոր աշխատատեղերի ստեղծումն է: Վերջինս գործի նրբություններին լավ է տիրապետում, նմանատիպ արտադրություն է իրականացնում ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Սիսիանի արտադրանքը...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 30.04.2013

Ապրիլի 30-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 18 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասնմեկ, աշխատանքի տեղավորման՝ երկու, ռմբակոծված տան փոխհատուցման խնդրանքով՝ մեկ, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու մասին՝ երկու և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին երկու քաղաքացիներ: Դրամական օգնության տասնմեկ դիմումներից վեցին տրվել է դրական լուծում,...

Հերքում՝ "zham.am" լրատվական կայքի հրապարակման կապակցությամբ 25.04.2013

25.04.2013 թվականին "zham.am" լրատվական կայքի "Իրանական ոչխարներին Սյունիքի մարզ կտեղափոխեն արդեն մայիսի՞ն" վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մարզի արոտավայրերի` իրանական կողմի հնարավոր օգտագործման մասին ԶԼՄ-ներում վերջին ժամանակներում հաճախակի հնչեցրած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից քանիցս տրվել են ամբողջական և սպառիչ...

Սյունիքում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24.04.2013

Ապրիլի 24-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Եղեռնի նահատակների: Տերունական աղոթքին ու ոգեկոչման արարողակարգին հաջորդեց երթը դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որը մեկնարկեց Գարեգին Նժդեհ հրապարակից: Հուշահամալիրում թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ ապրիլի 24-ին մարզկենտրոնից բացի անցկացվեցին նաև Սյունիքի մարզի թե գյուղական և թե քաղաքային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15