Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2014
Անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության բնականոն ու արդյունավետ զարգացման, պաշտպանունակության բարձրացման և կառավարման ժողովրդավարական համակարգի օղակներից են տեղական ինքնակառավարման մարմինները: Մարզպետարաններն ու համայնքները պարտադիր և կամավոր լիազորությունների շրջանակում, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ որոշումների ու կարգադրությունների միջոցով նպատակամղված լուծում են համայնքային խնդիրները, որոնք ուղղված են բնակչության բարեկեցության և սոցիալական ապահովության բարելավմանը:...
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 10.11.2014
Նոյեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակության այցի շրջանակներում Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցութունը վարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գորիս քաղաքի քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման, Գորիս...

ԿԱՊԱՆԻ ՄԱՅՐ ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 06.11.2014
Նոյեմբերի 2-ին Կապանը սնուցող մայր ջրագիծի վթարի հետևանքով վնասվել էր հարակից Բաղաբերդ թաղամասի 17-րդ շենքը: Վնասվել են շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքները, 15 բնակարան, շենքի առաջին հարկում գործող մանկապարտեզը, բակային տարածքն ու բակում կայանված 5 ավտոմեքենաներ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 05.11.2014
Նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպեց Կապան համայնքի դպրոցների տնօրենների հետ:

ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ 04.11.2014
Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում իր նախաձեռնությամբ կառուցվող պահածոների գործարանի հիմնարկեքին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Կապանի > ԲԲԸ:

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 03.11.2014
Հոկտեմբերի 31-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տաթևի վանական համալիրում ընդունեց Ռուսաստանի Դաշնության պետդումայի հետ համագործակցության հանձնաժողովի ինը հոգուց բաղկացած պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Նիկոլայ Ռիժկովին ողջունեց որպես հայ ժողովրդի լավագույն բարեկամի: