Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2013

Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնն առիթ է մեր հիացմունքն ու խոնարհումը մեկ անգամ ևս հայտնելու ձեզ: Ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը անգնահատելի են և արժանի մեծարումի ու հարգանքի: Հայ կինը բոլոր ժամանակներում էլ եղել է ընտանիքի հենասյունն ու ազգային լավագույն ավանդույթները կրողն ու փոխանցողը: Մեր պատմության մեջ մեծ է ձեր մասնակցությունն այնպիսի ճակատագրական...

Բրիտանիայի փոխդեսպանի այցը Սյունիքի մարզ 28.02.2013

Երկօրյա ճանաչողական այցով Սյունիքի մարզում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Ըմայըս Մորզը և նրան ուղեկցող դեսպանատան երևանյան գրասենյակի աշխատակիցները: Փետրվարի 28-ին փոխդեսպանին ընդունեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցը, որին ներկա էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրին` մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը համառոտ ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու առանձնահատկությունները, տնտեսության ոլորտների, մասնավորապես,...

Տեղի ունեցավ մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը 27.02.2013

Փետրվարի 27-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի 2013 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարները:...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 25.02.2013

Փետրվարի 25-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Հերթագրված 99 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 35 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանվեց, աշխատանքի տեղավորման՝ հինգ, շենքի վթարայնության խնդրով՝ չորս քաղաքացիներ: Դրամական օգնության քսանվեց դիմումներից 24-ին տրվել է դրական լուծում, երկուսը մերժվել է: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած հինգ քաղաքացիների դիմումները վերցվել են...

Ի գիտություն 25.02.2013

2013 թվականի փետրվարի 27-ին, ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Վերաբացվում են Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրամասերը 15.02.2013

Փետրվարի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այցելեց Կապանի "Սոնատեքս" ՓԲԸ տրիկոտաժի արտադրական ֆաբրիկա: Մարզպետը գործարանում ծանոթացավ արտադրական հնարավորություններին, տեխնիկական սարքավորումներին, այնուհետև աշխատանքային քննարկում ունեցավ գործարանի տնօրինության հետ: "Սոնատեքս" ՓԲԸ խորհրդի նախագահ Դերենիկ Մարգարյանի և գործադիր տնօրեն Արմեն Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց գործարանի արտադրամասերում, մոտիկից ծանոթացավ ձեռնարկության արտադրանքին,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15