Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ<<ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ>>-Ը 22.04.2015
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հյուրընկալել է > տասնօրյա թերթի աշխատակիցներին: Հանդիպման առիթը թերթի` Հայոց մեծ եղեռնին նվիրված հատուկ համարի թողարկումն էր: Մարզպետը շնորհավորեց աշխատակիցներին և շնորհակալություն հայտնեց կատարած մեծածավալ լրագրողական աշխատանքի համար:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՇՎԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ 21.04.2015
Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մեղրիի տարածաշրջանի Շվանիձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ դարասկզբի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողություն: Ապրիլի 18-ին համայնք էին այցելել Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Մեղրիի և Ագարակի քաղաքապետերը, հարյուրավոր շվանիձորցիներ, հյուրեր:Մոսկվայաբնակ շվանիձորցի գործարար Սարո Արսենյանի հովանավորությամբ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին մասնակի նորոգվել է,նրա բակը բարեկարգվել և կառուցապատվել, որտեղ էլ տեղադրվել է խաչքար-հուշակոթողը:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ 17.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումների շրջանակներում ապրիլի 17-ին Կապան քաղաքում հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը: Աշխատակիցները մաքրել են մարզպետարանի հարակից տարածքը, փխրեցրել շրջակա ծառերի բունը, ձևավորել թփերը, ծաղիկներ ցանել: Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայնքային միջոցառումների շրջանակում մարզպետարանի աշխատակիցները մասնակցեցին նաև...

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ 17.04.2015
Ապրիլի 17-ին Կապանի տարածաշրջանի Առաջաձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ հայ գթության քույր, որբախնամ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի (Վարսենիկ Սյունի) անթաղ աճյունի հուղարկավորությունը: Կապանում հայտնի Մելիք-Ստեփանյան տոհմի դուստրը, թողնելով ուսումն արտերկրում 1915 թվականին վերադառնում է հայրենիք և զբաղվում Եղեռնից մազապուրծ հայ որբերի փրկության և խնամքի գործով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 14.04.2015
ՀՀ Սյունիքի մարզում մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 106 ծնունդ, որից 30-ը Կապանի, 46-ը Գորիսի, 21-ը Սիսիանի, 6-ը Մեղրիի և 3-ը Քաջարանի ծննդատներում:
Ապրիլի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (unicef) ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, unisef-ի երեխաների պաշտպանության բաժնի պետ Ա. Հարությունյանին, > հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Ս. Թադևոսյանին, ծրագրի համակարգող Հ. Նազարեթյանին, Երևանի բժշկահոգեբանական մանկավարժական կենտրոնի տնօրեն Վ. Կատինյանին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում ներառական կրթության ներդրման հետ կապված իրականացվող աշխատանքների ընթացքն ու առնչվող խնդիրները:


