Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին 25.12.2012

2012թ. դեկտեմբերի 29-ից Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թթ. ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: 1-ին և 2-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 27-ը ներառյալ:

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 24.12.2012

Դեկտեմբերի 24- ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարեց     քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հերթագրված 73 քաղաքացիներից ընդունելությանը   մասնակցեց   61- ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմած 61    քաղաքացիների դիմումներին տրվել է դրական լուծում:

Ճանաչողական այցով Սյունիքում էին մի խումբ լրագրողներ 23.12.2012

Դեկտեմբերի 21-23-ը Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և հրավերով մարզ էին այցելել Peoplemeter PR ընկերության և հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ` "Անկախ", "Նորաթերթ", "Ժողովուրդ", "Իմեդիա", "Հրապարակ", "Չորրորդ իշխանություն", "Սլաք", ներկայացուցիչները: Այցի նպատակը Սյունիքի մարզի խնդիրներին, ինչպես նաև ձեռքբերումներին ու բնակչության կենցաղին ծանոթանալն էր: Լրագրողները եղան Կապան, Գորիս, Սիսիան, Տաթև,...

Գորիսում շահագործման հանձնվեց սոցիալական տունը 18.12.2012

Դեկտեմբերի 18-ին հանդիսավորությամբ Գորիս քաղաքում շահագործման հանձնվեց Հայաստանի և Շվեցարիայի կառավարությունների համաֆինանսավորումով իրականացվող «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքը: Բնակարանամուտի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Շվեյցարիայի...

Կապանում հարգեցին 20 տարի առաջ զոհված խաղաղ կապանցիների հիշատակը 12.12.2012

Արցախյան գոյամարտի տարիներին հրետակոծությունների հետեւանքով զոհված կապանցի խաղաղ բնակիչների հիշատակը դեկտեմբերի 12-ին հարգեցին հարյուրավոր կապանցիներ: Առավոտյան Բաղաբուրջի հուշահամալիրում զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները, կապանցիներ: Անմեղ զոհերի հիշատակը ներկաները հարգեցին մեկ րոպե լռությամբ: Ուղիղ 20 տարի առաջ` 1992թ. դեկտեմբերի...

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Ծատրյանի մամուլի ասուլիսը 11.12.2012

ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսին 2012թ.-ի 11 ամսվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը: Վարչության պետը խոսեց նաև ձեռքբերումների, առկա խնդիրների և եկող տարվա համար նախատեսված ծրագրերի մասին: "Առողջապահության ոլորտում մեր հիմնական խնդիրը մնում է բժշկական կադրերի համալրման հարցը: 2009-2012թթ. ընթացքում մոտ 20 նորավարտ բժիշկներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30