Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով 23.05.2014
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու տոնական առիթով: Այսօր դուք նոր էջ եք բացում ձեր կյանքում, իսկ հարազատ կրթօջախում հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ միշտ՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով ձեր հոգում: Այս տոնական օրը նաև խորհրդանիշ է նոր սկզբի և հեռանկարների, հասուն և պատասխանատու որոշումների: Հանդիսավոր այս օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, համոզված եմ, դուք էլ շնորհակալության, գնահատանքի ու երախտիքի խոսք եք ուղղում ձեր...

Մարզպետն այցելեց Հարժիս, Նորավան և Իշխանասար գյուղական համայնքներ 22.05.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Գորիսի տարածաշրջանի Հարժիս և Սիսիանի տարածաշրջանի Նորավան և Իշխանասար գյուղական համայնքներում: Մարզպետը տեղերում ծանոթացավ առկա խնդիրներին, ծավալված աշխատանքների կատարման ընթացքին: Վ. Հակոբյանը հանդիպեց նշված համայքների բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը: Իշխանասարում բարձրացվեց համայնքում նախակրթարան ունենալու հարցը:Համայնքն ունի մոտ 40 նախադպրոցական տարիքի երեխա, և այս առումով խնդիրը կարևոր...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Վազգեն Սարգսյան>> մեդալով 19.05.2014
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 16-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ: Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների,...
Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ 16.05.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի և Տավուշի նորանշանակ մարզպետներին և արդյունավետ աշխատանք մաղթեց: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարևորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների...

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 15.05.2014
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ: Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ...
Սյունեցի օլիմպիական դպրոցականներն արժանացան դրամական պարգևների 15.05.2014
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից արժանացան դրամական պարգևների: Առաջին տեղ զբաղեցրած 42 աշակերտ ստացավ 20 հազարկան դրամ, երկրորդ տեղ զբաղեցրած 49 աշակերտ՝ 15 հազարական, իսկ 3-րդ տեղ զբաղեցրած 62 աշակերտ՝ 10 հազարական դրամ պարգև: Մարզպետը հոգացել է նաև մարզի 120 աշակերտների ճանապարհածախսը՝ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու համար: Հանրապետական փուլում 22 սյունեցի դպրոցական արժանացել է դիպլոմի, որոնցից 2-ը՝ 1-ին,...