Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առիթով 05.10.2012

Հարգելի ուսուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առիթով և մեծարանքի ու երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղում բոլորիդ: Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլորիս համար: Ավանդույթի ուժով հայ ժողովուրդը միշտ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել Ուսուցչի կոչմանը: Դուք բոլոր ժամանակներում, անկախ ամեն ինչից, անձնվիրաբար նվիրվել եք մատաղ սերնդի դաստիարակության գործին, նրանց մեջ սերմանել սեր դեպի կրթությունը, ընտանիքն ու հայրենիքը: Հիրավի, ձեր աշխատանքն արժանի է բարձր գնահատականի ու...

Մամուլի ասուլիս` ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման վերաբերյալ 04.10.2012

Հոկտեմբերի 4-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի մամուլի ասուլիսը` մարզում քաղաքաշինական ծրագրերի, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից հաստատված հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Խրախուսանքներ` Ուսուցչի օրվա առիթով 04.10.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ուսուցչի մասնագիտական տոնի առիթով  հանդիպել է սյունեցի մանկավարժների հետ: «Բոլոր ժամանակներում շատ բարձր է գնահատվել ուսուցչի աշխատանքը: Ես միշտ ասել եմ, որ դպրոցը ուսուցիչն է, որովհետև դուք եք, որ մեր երկրի համար դաստիարակում եք և զինվոր, և մայր: Ձեր առջև խոնարհվում են բոլորը: Մարզային իշխանությունները միշտ ձեր կողքին են և պատրաստ է աջակցելու ձեզ ցանկացած խնդրի լուծման հարցում: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի...

Քաղաքացիների հերթական ընդունելություն 04.10.2012

2012թ. հոկտեմբերի 4-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 8 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր ութ քաղաքացի: Դրամական օգնության ութ դիմումներից 7-ին տրվել է դրական լուծում, մեկը ներկայացվել է ուսումնասիրման:

Սյունիքի մարզպետը ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին 02.10.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց երկօրյա ճանաչողական այցով Սյունիքի մարզում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Ողջունելով դեսպանին, մարզպետը խոսել է հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակի մասին` ներկայացրել մարզի զարգացման հեռանկարները: Հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետը որոշ դրվագներ ներկայացրեց Սյունիքի պատմությունից: Խոսելով Արգենտինայի և Սյունիքի մարզի...

Սյունիքի թիմը մասնակցեց "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին 01.10.2012

Սեպտեմբերի 28-30-ին Ծաղկաձորում տեղի ունեցան «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ 4-րդ փուլը, որին ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի և սպորտի գործիչներ: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ մարզային փուլերում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47