Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը 11.11.2012

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակի կապակցությամբ այսօր անցկացվեց "Տարվա լավագույն համայնք-2012" մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ` ի նպաստ...

Մեկնարկեց Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը 08.11.2012

Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզում` Մեղրիում, տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցելու համար Սյունիք էր ժամանել նաև ԻԻՀ ներկայացուցչական պատվիրակությունը` էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը բացեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարն ասաց. - Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը...

Հատուկ ծրագիր` Սյունիքում զբոսաշրջության խթանմանն ուղղված 31.10.2012

Ճանաչողական եռօրյա այցով Սյունիքում են Հայաստանում գործող ավելի քան 20 զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ: Նրանց նպատակն է ծանոթանալ մարզի հարավային տարածաշրջանի էկոտուրիզմի և գյուղական տուրիզմի հնարավորություններին, առավելություններին և առանձնահատկություններին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն ծրագրի (EDMC), նաև Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի...

Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.10.2012

2012թ. հոկտեմբերի 29-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 41 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 35, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջության հետ կապված՝ երկու, տունը նորոգելու՝ մեկ, հաշմանդամության կարգ ստանալու խնդրով՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության 35 դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման,...

Մամուլի ասուլիս` ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ 29.10.2012

Հոկտեմբերի 29-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի գյուղտնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի մամուլի ասուլիսը` մարզում գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Սյունիքում փոխվարչապետը ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին 26.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքում ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ս. Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանի Շամբ համայնքից, որտեղ դպրոցի շենքի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել է 47 մլն դրամ: Զեկուցվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարվել է, դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար աշխատանքները կշարունակվեն նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01