Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շարունակվում է Սյունիքի մարզի առաջին ներդրումային համաժողովի աշխատանքները 13.11.2013
Սյունիքի առաջին ներդրումային համաժողովի երկրորդ օրը մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպել է մարզ ժամանած դեսպանների, բանկերի ներկայացուցիչների, փորձագետների հետ: Մարզպետը շնորհակալություն է հայտնել համագործակցության բարեհաջող մեկնարկի համար և հույս հայտնել, որ քննարկումները լուրջ խթան կհանդիսանան նոր ձեռնարկների համար: ՙՙՙ ՙ Մենք արդեն մարզում ունենք օտարերկրյա ներդրումների հաջողված փորձ ու այդ օրինակներով մտադիր ենք...

Մեկնարկեց Սյունիքի առաջին ներդրումային համաժողովը 12.11.2013
Նոյեմբերի 11-ին մարզկենտրոն Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մեկնարկեց Սյունիքի առաջին ներդրումային համաժողովը, որը նպատակ ուներ խթանել ներդրումները տարածաշրջանում, ավելի սերտացնել կապերը ներդրումային քաղաքականություն իրականացնող կազմակերպությունների հետ: Նախաձեռնողները Սյունիքի մարզպետարանն ու ԵԱՀԿ...
Մարզում ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները 06.11.2013
Մարզի այս տարվա աշնանացանի աշխատանքների համար 280 տ էլիտար և 770 տ առաջին վերարտադրության սերմացուի, 400 տ ազոտական պարարտանյութի և 600 հազար լիտր դիզելային վառելիքի հայտ է ներկայացվել ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի համայնքների հողօգտագործողներին աշնանացանի գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու նպատակով հատկացրել է 400 տոննա ազոտական պարարտանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է 48 մլն. դրամ: 29 համայնքների համար կազմվել է բաշխացուցակ: Ընթացքի մեջ է գումարների...
Սիսիանի վոլեյբոլիստուհիները դարձան ՀՀ բարձրագույն խմբի չեմպիոն 06.11.2013
Այս տարվա մայիսին Ստեփանակերտում կայացած ՀՀ վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլին Սիսիանի մարզադպրոցի «Սյունիք» թիմը հաղթելով Երևանի երկու և Ստեփանակերտի թիմերին` զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Այս հաղթանակով մարզը ներկայացնող սիսիանցի վոլեյբոլիստուհիները իրավունք ստացան մասնակցելու հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Երևանում կայանալիք երկրորդ փուլի մրցումներին: Այստեղ հավաքելով 12 միավոր, չորրորդ անգամ անընդմեջ սիսիանցի վոլեյբոլիստուհիները դարձան ՀՀ...
Սյունիքի մարզում ներդրումային համաժողով կկազմակերպվի 05.11.2013
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նոյեմբերի 4-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները: Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, և կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել...
Հոկտեմբերի 25-26-ին Վանաձորում տեղի ունեցան «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ 4-րդ փուլը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի և սպորտի գործիչներ: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում էին մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության...