Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն 15.08.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ այսօր մարզպետարանի աշխատակազմի առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի համակարգի առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին:Մարզպետը խորհրդակցութան ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մարզպետարանի համակարգի առողջապահական համակարգի հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա:...
Մարզպետ Վ.Հակոբյանը հանդիպեց <<Լավագույն մարզական ընտանիք-2013>> մրցույթի մարզային փուլի հաղթողներին 14.08.2013
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Մարզպետ Վ. Հակոբյանը ուրախությամբ փաստել է, որ մրցույթը տարեցտարի ավելի զանգվածային է դառնում, և այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Մարզպետն իր խոսքում կարևորելով ընտանիքի դերը ազգապահպանության, ինչպես նաև առողջ հասարակության կայացման...
Մարզպետ Վ. Հակոբյանը հյուրընկալվել է <<Ուսանողական ամառ-2013>>-ի մասնակիցներին 12.08.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օգոստոսի 11-ին Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց <<Ուսանողական ամառ-2013>> միջոցառման շրջանակներում կազմակերպված եռօրյա վրանային ճամբարի մասնակիցներին:Մարզպետը ծանոթացավ ճամբարականների առօրյային և պայմաններին: Ողջունելով երիտասարդներին՝ մարզպետը նշել է, որ ուսանողների այս նախաձեռնությունը ոգևորող ու համարձակ է, կարևոր՝ թիմային ու միասնական գործելու առումով: Անդրադառնալով պետության կայացման գործում երիտասարդների...
Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարարը 09.08.2013
Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Այցի ընթացքում նախարարի առաջին կանգառը Մեղրիում էր։ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ կառուցվող նոր բժշկական կենտրոնի աշխատանքների ընթացքին։ Նախարարը կառուցողների հետ հենց շինհրապարակում քննարկեց նախագծային մի շարք հարցեր։ Հանձնարարվեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել՝ կենտրոնին կից դիահերձարան կառուցելու նպատակով։ Նախարար Դումանյանը...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրենի հետ 08.08.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն օգոստոսի 8-ին հանդիպում ունեցավ <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Հանդիպմանը, որին ներկա էին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները, քննարկվեցին մարզի մի շարք համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրներին և ջրի պայմանագրերի կնքման գործընթացին վերաբերող հարցեր: Նշվեց, որ այսօր ոլորտում կան հարցեր, որոնց լուծումը համատեղ ջանքեր և իրատեսական մոտեցումներ են պահանջում: Մարզպետ Վահե Հակոբյանը մասնավորապես նշեց,որ...
Սյունիքում բացվեցին ծնողական կրթության կենտրոններ 31.07.2013
Հուլիսի 30-ին <<Կապանի բժշկական կենտրոնի>> պոլիկլինիկայում <<Մանուկների և վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում>> նախաձեռնության շրջանակներում բացվեց ծնողական կրթության կենտրոն: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը , ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի>> ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և շահագրգիռ պետական...