Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 12.03.2014

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է <<Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014>> լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` <<Հայտարարություններ>> բաժնի <<Այլ հայտարարություններ>> ենթաբաժնում... 

Կապանում կլինի ժամանակակից էլեկտրոնային գրադարան

Կապանում կլինի ժամանակակից էլեկտրոնային գրադարան 12.03.2014

Կապանում մեկնարկել են առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները: «Էլեկտրոնային գրադարան» դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 4 ամսվա ընթացքում: Ծրագրի նպատակն է «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի թիվ 1 մանկական գրադարանի բազայի վրա էլեկտրոնային սարքավորումների ներդրմամբ նպաստել համայնքի գրադարանային ծառայությունների որակի բարելավմանը: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ որոշ մասնագիտական գրքեր գրադարանում ընդամենը 1- 2 օրինակ են և...

ՀՀ Սյունիքի մարզպետը ներկա է գտնվել Սիսիանի գնդի ձևավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՀՀ Սյունիքի մարզպետը ներկա է գտնվել Սիսիանի գնդի ձևավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը 10.03.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտի 8-ին Սիսիանում մասնակցել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանային զորամասի` Սիսիանի գնդի կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Հանդիսությանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզպետ ԷդգարՂազարյանը, բանակային 4-րդ և 1-ին կորպուսի հրամանատարներ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան հյուրեր: Սիսիանի գունդը ստեղծման իսկ օրվանից իր...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2014

  Սիրելի՛ կանայք,   Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ գարնանային զարթոնքի այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Տոն, որ մեկ անգամ ևս առիթ է ընձեռում ընդգծելու և արժևորելու ձեր կարևոր դերակատարությունը մեր կյանքում: Դուք եք մեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանը, և ձեր շնորհիվ է, որ ընտանիքը յուրաքանչյուրիս համար շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը: Դուք եք ամենայն լավի ու բարու, սիրո ու գեղեցկության կրողն ու մարմնավորողը և արժանի՝ բոլորիս անկեղծ խոնարհումին...

Մարզպետների մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ մի շարք խնդիրներ 07.03.2014

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք հինգերորդ հրատապ ծրագրի հետ կապված հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ քննարկումներ են եղել տեղերում, և արդեն վերջնականացվել են յուրաքանչյուր մարզից ծրագրի համար ներկայացվող հայտերը: Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև հանրապետության համայնքների սեփական եկամուտների...

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում 05.03.2014

Մարտի 4-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է  քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է  22 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասը, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժման, բնակարանի վթարայնության, շենքի տանիքի վերանորոգման, շենքի սեփականաշնորհման, գյուղի խմելու ջրի կարգավորման խնդրանքով՝ հինգ քաղաքացի: Դրամական օգնության տասը դիմումներից ութին տրվել է դրական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:20:55