Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ 21.09.2012

Սիրելի սյունեցիներ 21 տարի առաջ այս օրը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը: Սա տոն է, որի փափագն ու զգացողությունը իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները: Տոն, որ մեր ազգի հարատևման ու արժանապատիվ կյանքի գլխավոր կռվանն է դարձել:...

Քաղաքացիների ընդունելություն` Գորիսի տարածաշրջանում 20.09.2012

2012թ. սեպտեմբերի 20-ին Գորիսի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 8 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր երեք, աշխատանքի տեղավորման՝ երեք, թոշակի վերականգնման՝մեկ, տան տանիքի նորոգման հարցով՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության երեք դիմումներից 2-ին տրվել է դրական լուծում, մեկը ներկայացվել է ուսումնասիրման: Աշխատանքի տեղավորման երեք քաղաքացիների դիմումները վերցվել են...

Վերաբացվեց Հարժիս գյուղի դպրոցը 04.09.2012

Սեպտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցի ուղեկցությամբ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մասնակցել է Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նորոգված դպրոցի վերաբացման արարողությանը:Արդեն երկու տարի է, ինչ լեհական օգնության ծրագրի շրջանակներում նորոգվում և վերազինվում է Հարժիսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի շրջանականերում, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 25 հազար եվրո: Այս տարի նորոգվել են դպրոցի հինգ դասարաններ և ուսուցչական սենյակը. Նախորդ տարի նորոգվել և...

Սյունեցիները մասնակցեցին երիտասարդ նկարիչների հանրապետական 1-ին պլեներին 03.09.2012

Նախօրերին Շիրակի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում` Թորոս գյուղի "Մանուշակ'' ճամբարի տարածքում, տեղի ունեցավ "Մինասի գույներով" երիտասարդ նկարիչների հանրապետական առաջին պլեները, որին Սյունիքի մարզից մասնակցում էին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի, գեղանկարիչ Մարինե Գրիգորյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայի ուսանող, գեղանկարիչ Նարեկ Մինասյանը և ՀՀ նկարիչների միության անդամ, Կապանի ժամանակակից արվեստի...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը 03.09.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունն՝ ի պատասխան Կապանում առաջիկա ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տարածված լուրերի:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2012

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, հանրակրթության ոլորտի աշխատողներ. Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Այսօր մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարին, վերստին բացվում են հարյուրավոր կրթական հաստատությունների դռներ: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սերը գիտելիքի և կրթության նկատմամբ նա մշտապես կրել է իր մեջ, և այսօր ձեր սերնդին է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 13:11:13