Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփեց 2012 թվականի գործունեության արդյունքները 30.01.2013
Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2012թ. կատարած աշխատանքներն ամփոփվեցին հունվարի 30-ին մարզպետարանի դահլիճում, որին ներկա էին նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԻՆ Սյունիքի մարզային կառույցների պատասխանատուներ: ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Հարությունյանը զեկուցեց 2012 թվականին վարչության կողմից իրականացված...
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 29.01.2013
2013թ. հունվարի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 91 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 61 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր հիսուներկու, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժումը իրականացնելու խնդրանքով՝ երկու քաղաքացիներ: Դրամական օգնության հիսուներկու դիմումներից 49-ին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած յոթ...
Տոնական միջոցառումներ` Հայոց բանակի տարեդարձի առիթով 29.01.2013
Կապանում տեղակայված N զորամասում հունվարի 28-ին հանդիսավորապես նշվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը: Զինվորական հանրահավաքին մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, զինծառայողների ծնողներ: Օրվան նվիրված շնորհավորական ելույթներում զորամասի բարձրաստիճան զինվորականները բարձր գնահատեցին Հայոց բանակի դերն ու նշանակությունը, բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին զինվորականներին: Միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարարության...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը "ԴԵՖԱԿՏՈ" ամսագրի կողմից ճանաչվել է "Տարվա մարզպետ" 28.01.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցը "ԴԵՖԱԿՏՈ" հասարակական-քաղաքական ամսագրին
Պարզաբանում. հրապարակումների և հարցումների վերաբերյալ 25.01.2013
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մարզային (նահանգային) պատվիրակությունների մակարդակով տեղի են ունեցել փոխայցելություններ ՀՀ Սյունիքի մարզ և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգ: Այցելությունների ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում (մասնավորապես գյուղատնտեսության) հնարավոր համագործակցության շրջանակները, այդ թվում նաև Սյունիքի մարզի համայնքների արոտավայրերի հնարավոր օգտագործումը: Հարցը դեռևս...
Կապանում նշվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակը 13.01.2013
Կապանում հունվարի 12-ին անցկացվեց համաքաղաքային միջոցառում` նվիրված Պաշտպանության նախարարության 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակին: Տոնական միջոցառումը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեկնարկեց քաղաքում տեղակայված N զորամասից, որտեղ անցկացվեց հանդիսավոր զինվորական միտինգ: Իրենց ելույթներում բարձրաստիճան զինվորականները ներկայացրին բրիգադի անցած հերոսական մարտական ուղին, նշեցին, որ բրիգադն արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի...


