Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 11.07.2023

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ու ընտրությամբ նախապես ներկայացված 5 տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողներից 3-ն ընտրվել ու մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած «Հայաստանի երեխաները Նևայի ափին» նախագծին։ Համերգային ծրագրերի ընթացքում ելույթ են ունեցել Կապանի Ա․ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սան Նարեկ Սարգսյանը, Կապանի արվեստի մանկական դպրոցի սան Յուրի Զարգարյանը և Էմմա Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի սան Մերի Սուքիասյանը՝...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ 10.07.2023

  Հուլիսի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին, ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսփեին և ԿԱՀ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Մարուքյանին։ Հյուրերը ներկայացրել են այս պահին հիմնադրամի կողմից Սյունիքում իրականացվող ծրագիրը, որն ուղղված է կանանց հզորացմանը, քննարկել մարզային իշխանության հետ համագործակցության հարցեր։ Հայկ...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ 07.07.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։ Նիլ Սքոթը հետաքրքրվեց Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի...

ԵԽ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ԵԽ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 07.07.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 7-ին Գորիսում հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարության, Երևանում ԵԽ գրասենյակի, մարզպետի աշխատակազմի...

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 06.07.2023

  Հուլիսի 4-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի համահիմնադրմամբ իրականացվող «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության անդամների հետ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «ՀԲԸՄ Ֆրանսիայի» և «ՀԲԸՄ Եվրոպայի» նախագահ Նադյա Գործունյանի, «SOS Սյունիքի գյուղեր» ամբուլատոր շարժական բժշկական կայանի ընտանեկան բժիշկների ու խմբի այլ անդամների հետ քննարկել է նախաձեռնության կողմից...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 04.07.2023

  Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Քննարկմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ու զարգացման ծրագրերի ոլորտների պատասխանատուները։ Ըստ համայնքների մանրամասնորեն ներկայացվել են 2023-ին սկսված, նոր ավարտված, ինչպես նաև նախորդ տարիներից մեկնարկած ու դեռևս ընթացքի մեջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36