Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ 16.06.2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի սույն թվականի հունիսի 16-ի N 514 - Ա որոշմամբ Ռուդոլֆ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունեց Հայ օգնության ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>> հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄԶԳ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, քննարկվեցին այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնմանն առնչվող հարցեր:...
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ.ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՐՈՂԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ 13.06.2016
Այսօր լրացավ հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 117-ամյակը: Մեծանուն գրողի ծննդյան տարեդարձի առիթով ավանդույթ է դարձել այցելությունը տուն-թանգարան: Տաղանդավոր արձակագրի ծննդյան 117-ամյակի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մի խումբ մտավորականներ, մեծանուն գրողի հարազատներն ու բարեկամները և այլք այսօր այցելել են Ակսել Բակունցի տուն-թանգարան: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Բակունցի կիսանդրու և խաչքար-հուշաղբյուրին, այնուհետև հարգանքի...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ <<ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ>> ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ 13.06.2016
Հունիսի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող <<Ամենախելացին>> ինտելեկտուալ նախագծի 4-րդ եթերաշրջանի նախընտրական քննությունները, որին մասնակցել են Սյունիքի և Արցախի 12-ից 14 տարեկան աշակերտները։ Սյունիքի մարզից քննությունների առաջին փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 80 աշակերտ, որոնցից 15-ը անցան երկրորդ փուլ: Նախընտրական փուլի արդյունքները կամփոփվեն մինչև ս․թ․ օգոստոսի 1-ը։
- Պարո՛ն Դավթյան, մայիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում Բեռլինում մասնակցել եք ԵԱՀԿ նախագահության (ԵԱՀԿ-ում հիմա նախագահում է Գերմանիայի Դաշնությունը) կազմակերպած «Առևտրի և ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով գործարար համաժողովին: Ինչպե՞ս կգնահատեք համաժողովի արդյունքները: - Ձեր նշած ժամանակահատվածում մասնակցել եմ «Առևտրի և ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով գործարար համաժողովին, որ...
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԸՆՏՐՎԵՑ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ 09.06.2016
Այսօր Երևանում տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը վարում էր համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Օրակարգում Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցելու համար ներկայացվել է մեկ թեկնածություն: Արտուշ Ղուկասյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Գորիսի պետական համալասարանի զարգացման ու բարեփոխման...