Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է Գորիսի քաղաքային պատկերասրահ, որը վերանորոգումից հետո առաջին անգամ բացեց դռները: Բացման օրն իր ցուցահանդեսը ներկայացրեց նաև գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Պատկերասրահի և ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, հյուրեր Սիսիանից, Կապանից և այլոք: Բացման արարողության պատիվն ընձեռնված էր քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին և Նիկոլ Աղաբաբյանին: Ներկաները տպավորված էին գեղանկարչի վրձնի վառ գույներից,...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԻՍԻ ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ 14.08.2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի, <<Ոսմար>> ՍՊԸ-ի նախագահ Նելսոն Ոսկանյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային շրջայց կատարեց Գորիսի թաղամասերում: Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը տեղում ծանոթացավ առկա խնդիրներին, հանդիպել և զրուցել է բնակիչների հետ: <<Մամիկոնյան>> և <<Վանքի տափ>> թաղամասերում, որտեղ անմխիթար վիճակում են գտնվում...

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ-2015>> ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ 14.08.2015
Օգոստոսի 13-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն ընդունել է <<Ուսանողական ամառ- 2015>> միջոցառման մասնակից ուսանողներին: Հանդիպման ընթացքում ծավալված հարց ու պատասխանի ընթացքում ուսանողներին հիմնականում հետաքրքրում էին տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր: Ուսանողները նաև հետաքրքրվեցին մարզի զարգացման հեռանկարային ծրագրերով: Մարզպետ Ս. Խաչատրյանն իր գոհունակությունն է հայտնել ուսանողներին ակտիվ գործունեության համար և նշել, որ երիտասարդության...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 13.08.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր Կապանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը զեկուցեց, որ առանձին համայնքներում կան թերացումներ: Մարզպետ Ս. Խաչատրյանի առաջարկությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի ղեկավար...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 13.08.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն այսօր այցելել է մարզկենտրոնի <<Սուրբ Մեսրոպ Մաշտոց >> եկեղեցու տարածքի շինհրապարակ: Մարզպետ Ս. Խաչատրյանը Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների, կանաչապատման աշխատանքներն իրականացնող <<Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման >> ՀԿ-ի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է այստեղ իրականացվող շինարարական, բարեկարգման և կանաչապատման...
ՀԵՐՔՈՒՄ 11.08.2015
<<Ժողովուրդ>>թերթում տպագրված տեղեկությունն այն մասին, թե Սյունիքի մարզում գտնվող <<ԼԵՌ-ԷՔՍ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ժամանակին ղեկավարել է նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը և ներկայումս գտնվում է նրա <<միանձնյա տնօրինման տակ>> բացարձակ հիմնազուրկ է և որևէ առնչություն չունի իրականության հետ: <<ԼԵՌ-ԷՔՍ>> -ը պատկանում է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ -ին և որևէ ձևով կապված չէ Սյունիքի...