Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ-ՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ 18.06.2015
Հունիսի 18-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ընդունել է ճանաչողական այցով Սյունիքում գտնվող ՀՀ –ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ:

ՄԵՂՐԻԻ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ 18.06.2015
ՀՀ կառավարության հունիսի 18-ին կայացած հերթական նիստում որոշել է Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել է Մեղրիի քաղաքային համայնքին որպես բնակելի շենք վերակառուցելու և ս.թ. հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին և քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով:

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 116-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ 16.06.2015
Հունիսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում մասնակցել է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 116-ամյակին նվիրված միջոցառմանը: Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել մեծանուն գրողի հիշատակին՝ ծաղիկներ դրել հուշարձանին:

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵՂՐԻՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՆ 15.06.2015
Հունիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց Մեղրի՝ Անդրանիկ փողոցի թիվ 7 շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետին ուղեկցում էին Մեղրիի քաղաքապետ Ա. Հովհաննիսյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանը: Մարզի ղեկավարը շրջել է հրդեհված շենքի տարածքում, զրուցել շենքի անօթևան մնացած բնակիչների հետ:
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2015թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: