Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ 28.04.2015
Ապրիլի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։

ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ 24.04.2015
Ապրիլի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում մասնակցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումներին: Ներկա էին մարզպետի օգնական Վ. Դավթյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության նախագահ Ռ. Սարգսյանը, Սյունիքի առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանը, գնդապետ Կ. Սերոբյանը, փոխգնդապետ Մ. Վարդանյանը, տանկային զորամասի հրամանտար, փոխգնդապետ Զ. Բժշկյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի ողջ անձնակազմը, մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Ապրիլի 22-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված ծառատունկին: Կապան քաղաքային համայնքի Բաղաբուրջի հուշահամալիրում տնկվեցին ուռենու և թխկու 100 տնկիներ: Ծառատունկին մասնակցեցին նաև մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը, Վ. Դավթյանը, մարզպետի օգնական, ՀՀԿ Սյունիքի շրջանային կազմակերպության կանանց նախագահ Վ. Դավթյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության նախագահ Ռ. Սարգսյանը, Կապանի N զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.04.2015
Հարյուր տարի անց էլ հայոց ազգային վերքը չի սպիացել, քանզի դա անամոքելի է: Հարյուր տարի անց էլ Հայոց ցեղասպանության հետեւանքները չեն վերացել, եւ մեր պահանջատիրությունը շարունակում է չլուծված մնալ: Այսօր էլ չենք կարող անհույզ եւ անվրդով չհիշել հայ ժողովրդի բազմադարյան պատմության այն էջը, որ անվանում ենք Հայոց ցեղասպանություն, որի հետեւանքով ոչ միայն մեկուկես միլիոն հայ թուրքական յաթաղանի զոհ դարձավ, այլեւ հայրենազուրկ եղանք:

ՄԱՐԶՊԵՏԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ<<ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ>>-Ը 22.04.2015
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հյուրընկալել է > տասնօրյա թերթի աշխատակիցներին: Հանդիպման առիթը թերթի` Հայոց մեծ եղեռնին նվիրված հատուկ համարի թողարկումն էր: Մարզպետը շնորհավորեց աշխատակիցներին և շնորհակալություն հայտնեց կատարած մեծածավալ լրագրողական աշխատանքի համար:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՇՎԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ 21.04.2015
Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մեղրիի տարածաշրջանի Շվանիձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ դարասկզբի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողություն: Ապրիլի 18-ին համայնք էին այցելել Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Մեղրիի և Ագարակի քաղաքապետերը, հարյուրավոր շվանիձորցիներ, հյուրեր:Մոսկվայաբնակ շվանիձորցի գործարար Սարո Արսենյանի հովանավորությամբ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին մասնակի նորոգվել է,նրա բակը բարեկարգվել և կառուցապատվել, որտեղ էլ տեղադրվել է խաչքար-հուշակոթողը:


