Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 02.02.2015
Հունվարի 26-ին և 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ 700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԻՆ 30.01.2015
Հունվարի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է միջնադարի հայ խոշորագույն փիլիսոփա, ուսուցչապետ, աստվածաբան, եկեղեցական և քաղաքական գործիչ Հովհան Որոտնեցու 700-ամյակին նվիրված պատարագին: Պատարագն անց էր կացնում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը: Ներկա էին Սյունիքի համայնքների ղեկավարներ, ուսուցիչներ, լրագրողներ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:

ՈՒՇԱԳՐԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 30.01.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անձնական նախաձեռնությամբ օժանդակություն է տրամադրում Սյունիքի մարզի այն ընտանիքներին, որտեղ մեկ ծննդալուծման ժամանակ մեկից ավելի երեխաներ են ծնվել:

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՑԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 30.01.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդակցություններ Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքային համայնքների հացարտադրողների հետ: Քննարկվել է հացի գնի 40 դրամով էժանացնելու հարցը:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ 29.01.2015
Հունվարի 28-ին մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, բազմաթիվ քաղաքացիներ:



