Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ 19.12.2014
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը սույն թվականի դեկտեմբերի 17-ին /N 1255 - Ա /որոշում է կայացրել Վարդան Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ:

ԾԱՎ -ՇԻՇԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԱՆԵԼԻ Է 15.12.2014
Ծավ-Շիշկերտ ճանապարհն արդեն մաքրվել է ժայռաբեկորներից և ամբողջությամբ երթևկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 15.12.2014
> օրաթերթը գրել էր, թե իբր Կապան քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրիկ Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Համաձայն օրաթերթի, ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱԼԻՁՈՐԻ ԴՊՐՈՑ 15.12.2014
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց Գորիսի տարածարջանի Հալիձոր գյուղական համայնքի հիմնանորոգված դպրոց: Հալիձոր համայնքում օրերս ավարտվել է դպրոցի շենքի հիմնանորոգումը, որն իրականացվել է > և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11.12.2014
ՀՀ Սյունիքի մարզում նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 101 ծնունդ, որից 32-ը Կապանի, 35-ը Գորիսի, 20-ը Սիսիանի, 7-ը Մեղրիի և 7-ը Քաջարանի ծննդատներում:

<<ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>> ՓԲԸ ՏՆՕՐԵՆ ՊԱՏՐԻԿ ԼՈՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ 11.12.2014
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավերով պաշտոնական այցով Սյունիքի մարզպետարան էր ժամանել > ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Մարզպետ Ս. Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ենթակառուցվածքների զարգացման, խմելու ջրի բարելավման, արդիականացման գործում ներդրած ավանդի համար հայջրմուղկոյուղու տնօրեն Պ. Լորենին պարգևատրեց Ակսել Բակունցի հուշամեդալով:


