Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 28.08.2012

Օգոստոսի 27-ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն: Հերթագրված 68 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 57 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուն, աշխատանքի տեղավորման՝ ութ, հարևանի անօրինական շինարարությունը դադարեցնելու՝ երկու, հաշմանդամ երեխային առողջարանային ուղեգիր հատկացնելու մեկ, զոհված հոր հիշատակին հուշաղբյուր կառուցելու մեկ, խմելու ջրի խողովակաշարը փոխելու մեկ, բնակարանի...

Հերքում` “Առավոտ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 27.08.2012

“Առավոտ” էլեկտրոնային կայքում ս/թ օգոստոսի 26-ի հրապարակված “Սյունիքի մարզպետն ահաբեկում է. «Կփակեմ ձեզ սնող երակները»” վերնագրով նյութը զուրկ է որևէ հիմքից այն պարզ պատճառով, որ նման հանդիպում չի եղել: Հոդվածում մատնանշված օրը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանրակրթական ոլորտի աշխատակիցների օգոստոսյան համաժողովի կապակցությամբ ընդունել է Երևանից ժամանած հյուրերի և կարճատև քննարկումներ է ունեցել համակարգի առանձին աշխատողների հետ` կրթության...

Կայացավ մարզի հանրակրթական համակարգի ամենամյա օգոստոսյան կոնֆերանսը 27.08.2012

Օգոստոսի 25-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Մարզի կրթական համակարգի 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների և 2012-2013 ուստարվա խնդիրների...

Գյուղնախարարն այցելել է Սյունիքի մարզ 20.08.2012

Չնայած հացահատիկի արտադրության համար խիստ անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հանրապետության առանձին վայրերում և տնտեսություններում,մշակության տեխնոլոգիաներն ու ցանքի ժամկետները պահպանելու շնորհիվ,կարողացել են լավ բերք ստանալ:Դրանում մեկ անգամ ևս համոզվեց այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ...

Նոր նշանակում մարզպետարանի աշխատակազմում 18.08.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգոստոսի 17-ի կարգադրությամբ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Լևոն Մարգարյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանգիր` մինչև քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ նախատեսված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը: Մինչ այդ Լևոն Մարգարյանը զբաղեցրել է “Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց” ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Նրա փոխարեն դպրոցի տնօրենի...

Իրանի երկրաշարժից Մեղրիում տներ են վնասվել 17.08.2012

Երկրաշարժի հետևանքներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ Մեղրիի տարածաշրջանից հետո ստացված ահազանգերի հետքերով եղավ նաև Գորիսում ու տարածաշրջանի գյուղական համայնքներում: Հանձնաժողովի մասնագետների կողմից իրականացված արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ չնայած որոշ առանձնատներ և բարձրահարկ շենքեր Ագարակում որոշակի վնաս...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30