Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԱՊԱՆԻ ՄԱՅՐ ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 06.11.2014
Նոյեմբերի 2-ին Կապանը սնուցող մայր ջրագիծի վթարի հետևանքով վնասվել էր հարակից Բաղաբերդ թաղամասի 17-րդ շենքը: Վնասվել են շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքները, 15 բնակարան, շենքի առաջին հարկում գործող մանկապարտեզը, բակային տարածքն ու բակում կայանված 5 ավտոմեքենաներ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 05.11.2014
Նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպեց Կապան համայնքի դպրոցների տնօրենների հետ:

ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ 04.11.2014
Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում իր նախաձեռնությամբ կառուցվող պահածոների գործարանի հիմնարկեքին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Կապանի > ԲԲԸ:

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 03.11.2014
Հոկտեմբերի 31-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տաթևի վանական համալիրում ընդունեց Ռուսաստանի Դաշնության պետդումայի հետ համագործակցության հանձնաժողովի ինը հոգուց բաղկացած պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Նիկոլայ Ռիժկովին ողջունեց որպես հայ ժողովրդի լավագույն բարեկամի:
ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ <<ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՄՐՈՑԸ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ 03.11.2014
Հոկտեմբերի 30-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ հանդիպումը Սյունիքի մարզի զինծառայողների ծնողների հետ:



