Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեղրիում տուժել են պտղատու այգիները 08.06.2012

Մեղրիի տարածաշրջանի Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր համայնքների պտղատու այգիներում մոտ մեկ ամիս է` մորեխներ են տարածվել, որոնք մեծ վնաս են հասցնում արդեն հասուն պտուղներին` փչացնելով դրանց ապրանքային տեսքը: Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը հավաստիացնում է,որ նման մորեխներ իրենք առաջին անգամ են տեսնում: Դրանք սև են, փորը դեղին, սովորական մորեխներից ավելի լայն չափի: Այնպես են փչացնում պտուղների արտաքին տեսքը, որ շուկայում վաճառել հնարավոր չէ: Մոտավոր հաշվարկներով Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր...

ՏԻՄ հերթական ընտրություններ Սյունիքի մարզում 01.06.2012

Ղեկավարվելով "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքով և ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներով, համաձայն ՀՀ ԿԸՀ-ի համապատասխան որոշման ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 31-ին կայացրել է որոշում , ըստ որի մարզի համայնքներում  տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները նշանակվել են ս/թ սեպտեմբերի 9-ին: Այդ օրը մարզի 109-ը համայնքից 94-ում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ, որոնցից 54-ը` Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2012

Սիրելի երեխաներ Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր հունիսի 1 ուրախության, ժպիտի, հույսի և սիրո ու, հատկապես մեծերիս համար, պատասխանատվության ու հոգատարության արտահայտման առանձնահատուկ օր է: Հայ մարդու համար ընտանիքն ու երեխան միշտ սրբություն են եղել, իսկ երեխաների առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում էլ կարևորագույնն են հայոց օջախներում: Այսօր թե մեր պետության և թե...

Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում 30.05.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2012թ. մայիսի 30-ին Կապանի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 16 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր ութ, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երեք, նպաստի վերականգնման՝ մեկ, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության ութ դիմումներից յոթին տրվել է դրական լուծում, մեկը ներկայացվել է ուսումնասիրման:...

Պարզաբանում “Երկիր” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 25.05.2012

Հայտնվում է, որ “Երկիր” օրաթերթի ս/թ մայիսի 24-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը Որոտանի վրա 2 փոքր ՀԷԿ է կառուցում” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, հորինված է և չի համապատասխանում իրականությանը: Պարզաբանման կարգով տեղեկացվում է, որ Սպանդարյան և Անգեղակոթ համայնքներում նախատեսվում է իրականացնել ընդամենը մեկ ՓՀԷԿ-ի (գլխամասային հանգույցը Սպանդարյան համայնքում, կայանային շենքը Անգեղակոթ համայնքում) շինարարություն: ՀՀ...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առիթով 24.05.2012

Սիրելի շրջանավարտներ Սրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի` վերջին զանգի առիթով: Այս օրն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել և խորհրդանշական է նրանով, որ դուք հրաժեշտ եք տալիս ձեզ գիտելիք ու դաստիարակություն տված դպրոցին, ձեր մանկությանն ու պատանեկությանը: Օրեր անց կմտնեք մեծ կյանք ու չափազանց կարևոր է, որ այդ մուտքը լինի հավատով լի, ոգևորությամբ, նպատակների և երազանքների կատարման ակնկալիքներով: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կդառնա իր ծնողներին, պետությանն ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29