Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում 27.02.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2012թ. փետրվարի 27-ին Կապանի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 42 քաղաքացի, մասնակցեց՝ 37-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 32, աշխատանքի տեղավորման՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝ 1, մարզում ապրող ստեղծագործողներին խնդիրների աջակցություն ցուցաբերելու խնդրանքով 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 32 քաղաքացիներից 27-ին...

Կապանում նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն 24.02.2012

Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում գալիք աշնանը նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն: Այս մասին պայմանավորվածությունը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ "Հայաստանի փոքրիկ երգիչներ" երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի միջեւ ձեռք է բերվել անցած տարվա հոկտեմբերին` Կապան կատարած այցի ժամանակ: Փառատոնի անցկացման համար ՀՀ Սյունիքի մարզպետը խոստացել է լուծել քոլեջի դահլիճի նորոգման խնդիրը, իսկ երգեհոնի նորոգման բարդ աշխատանքների կազմակերպման գործն իր վրա է վերցրել...

Ի գիտություն 23.02.2012

ՀՀ Սյունիքի մարզխորհրդի 2012 թվականի առաջին նիստը կայանալու է մարտի 1-ին, ժամը 12.00-ին, Կապան քաղաքում, Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքի դահլիճում: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Նշանակվեց ՀՊՃՀ Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար 22.02.2012

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարին փետրվարի 22-ին ներկայացրեց անձնակազմին: Բուհի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս, գիտության դոկտոր Լեռնիկ Պետորսյանը: Նախկին տնօրենը` տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Բալասանյանը, Կապանի միակ պետական բուհը ղեկավարում էր 1997թ-ից: 2009 թ-ից արդեն դրված էր մարզերում համալսարանի մասնաճյուղերի ղեկավարների...

Կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 21.02.2012

Օրերս ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը, որին մասնակցեց 2398 աշակերտ` Կապանից` 726,Գորիսից` 731, Սիսիանից` 691, Մեղրիից`250: Այն անցկացվեց մարզի չորս տարածաշրջաններում: Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան նախատեսված էր անցկացնել 16 առարկաներից, սակայն անցկացվեց 14-ից: Փետրվարի 18-ին համացանցով կայացավ մաթեմատիկայի օլիմպիադան:Ինչ վերաբերում է աստղագիտություն առարկայից օլիմպիադային, կրթության բաժնի...

Քաղաքացիների ընդունելություն Մեղրիի տարածաշրջանում 20.02.2012

ՀՀ Սյունիքի մարզպետը 2012թ. փետրվարի 20-ին Մեղրիի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 17 քաղաքացի, մասնակցեց՝ 13-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 10, աշխատանքի տեղավորման՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 10 քաղաքացիներից 9-ին տրվել է դրական պատասխան, 1 դիմումը ընթացքի մեջ է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 2 քաղաքացիների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36