Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի նորաշանակ մարզպետը ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմին 11.07.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի քաղաքային համայնքների, ինչպես նաև հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների, պետական և ուժային կառույցների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ գրեթե բոլոր ներկաները լավ ճանաչում են նրան, որը վայելում է սյունեցու հարգանքն ու վստահությունը: Ընդգծելով վերջինիս...

Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ 10.07.2013

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը արել էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` հուլիսի 4-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:  

Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.06.2013

Հուլիսի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 95 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 63-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներկու, աշխատանքի տեղավորման տասնինը, նպաստ հատկացնելու համար՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քառասուներկու դիմումներից երեսունինին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնինը քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 24.06.2013

Հունիսի 24-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 17 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 14-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետի պաշտոնակատարին դիմել էր տասներկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության համար՝ երկու քաղաքացիներ: Դրամական օգնության տասներկու դիմումներին տրվել է դրական լուծում: Բավարարվել է նաև պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու մասին քաղաքացիների...

Սյունեցի դպրոցականները կհանգստանան Հանքավանում 23.06.2013

Այս տարի նույնպես ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սյունեցի երեխաներն անվճար կհանգստանան Կոտայքի մարզի Հանքավանի <<Հասմիկ>> և <<Լուսաբաց>> մանկական-առողջարարական ճամբարներում:Մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 140 երեխաներ 2 հերթափոխով՝ հուլիսի 1-ից 20-ը և հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը, իրենց ամառային հանգիստը կանցկացնեն այս ճամբարներում: Նախատեսված 20 օրյա ամառային հանգստից հետո նրանց կփոխարինեն մարզի ևս 70 երեխաներ: Ուղեգրերը համամասնորեն...

Միջոցառում՝ նվիրված <<Շիկահողի գումարտակի >> 20-ամյակին և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին 17.06.2013

 Հունիսի 15-ին Կապանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀՀ ՊՆ նախկին 97-րդ բրիգադայի 6-րդ գումարտակի՝ <<Շիկահողի գումարտակի>> 20-ամյակին և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին: Միջոցառումը մեկնարկեց առավոտյան Շիկահող գյուղում զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված հուշակոթողին պսակադրության արարողությամբ, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները զինվորական արարողակարգի համաձայն իրենց հարգանքի տուրքը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-11 17:22:10