Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է անվճար բուժօգնության տրամադրումը մարզի բնակիչներին 01.02.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծված մարզային բժշկական մասնագիտական խմբերը այս տարի նույնպես շարունակել են "Բաց դռների օր" միջոցառման իրականացումը մարզի բժշկական հաստատություններում: Համաձայն ժամանակացույցի արտագնա բժշկական խմբերը հունվար ամսին եղել են Նորաշենիկի և Շիկահողի գյուղական ամբուլատորիաներում, "Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն" և "Քաջարանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ում: Անհրաժեշտ և որակյալ բժշկական ծառայություններ են...

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները մարզպետ Ս. Խաչատրյանին ներկայացան տարեկան հաշվետվություններով 31.01.2012

  Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ներկայացրեցին 2011թ. կատարած աշխատանքների հաշվետվությունները: Բոլոր ստորաբաժանումների մեկ տարվա աշխատանքները մարզպետի կողմից գնահատվեցին դրական: Մարզպետը հատկապես բարձր գնահատականի արժանացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, հողաշինության...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 30.01.2012

2012թ. հունվարի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես դիմած 32 քաղաքացիներից մասնակցեց 25-ը: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 16, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության՝ 5, աշխատանքի տեղավորման՝ 3, բնակարանի վթարային վիճակի բարելավման աջակցություն ցուցաբերելու՝ 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 16 քաղաքացիների տրվել է դրական պատասխան և հանձնարարվել կազմել համապատասխան որոշման նախագիծ: Բավարարվեց...

Ի գիտություն 30.01.2012

Ս.թ հունվարի 31-ին ժամը 11.00–ից ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները կներկայացնեն հաշվետվություններ 2011թ կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հիմնանորոգվում են դպրոցների մարզադահլիճները 30.01.2012

"Վորլդ Վիժն-Հայաստան" միջազգային բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակն ավարտեց իր հերթական ծրագիրը, որի շրջանակներում հիմնանորգվեց և շահագործման հանձնվեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճը: Սա կազմակերպության նմանատիպ երկրորդ ծրագիրն է: Առաջինն իրականացվել է քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցում: Մարզադահլիճի բացման արարողությունը հունվարի 30-ին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի փոխքաղաաքապետ Վարդան Գևորգյանը,...

Սյունիքը նշեց հայոց բանակի կազմավորման 20 ամյակը 30.01.2012

Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի գլխավոր տոնական միջոցառումները Կապանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում մեկնարկեցին հունվարի 28-ի առավոտյան` տարածաշրջաններում տեղակայված զորմասերից, որտեղ անցկացվեցին տոնական միտինգներ: Կապանի զորամասում միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի, քաղաքապետարանի, զինկոմիսարիատի պատասխանատուներ, նախկին զինծառայողներ, վետերաններ, դպրոցականներ: «Հայոց բանակը ստեղծվեց արտաքին մարտահարվերների արդյունքում: Այն կայացավ, բարձր պահեց իր ժողովրդի պատիվը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01