Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր լաբորատորիա` Վերիշեն համայնքի դպրոցում

Նոր լաբորատորիա` Վերիշեն համայնքի դպրոցում 07.11.2011

Գորիսի տարածաշրջանի Վերիշեն գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի սաները իրենց գիտելիքները կխորացնեն ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիայում: Նոյեմբերի 5-ին դպրոցում հանդիսավորությամբ բացվեց ժամանակակից քիմիայի և կենսաբանության լաբորատորիա` Ամերիկյան Խաղաղության կորպուսի աջակցությամբ: Այդ նպատակով տրամադրված 10 հազար ԱՄՆ դոլարի մի մասը ներդրել է դպրոցը: Բացման հանդիսությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համայնքի ղեկավարներ, դպրոցի տնօրեններ ու...

Պարզաբանում մի շարք զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ 03.11.2011

Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց, իբրև թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը հորինված ու մտացածին են, իրականությանը չեն համապատասխանում: Մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից հրաժարականի դիմում չի ներկայացվել: ՀՀ Սյունիքի մարզպետարանը` մարզպետի գլխավորությամբ շարունակում է բնականոն աշխատանքային գործունեությունը: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և...

ՏԻՄ հերթական ընտրություններ մարզի համայնքներում

ՏԻՄ հերթական ընտրություններ մարզի համայնքներում 03.11.2011

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սյունիքի մարզում կանցկացվեն դեկտեմբերի 18-ին: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 2011թ. հոկտեմբերի 24-ի N 184-Ա որոշմամբ, այդ օրը ՏԻՄ ընտրություններ են նշանակվել մարզի հինգ գյուղական համայնքներում: Մարզի Չափնի, Աշոտավան և Վաղատուր գյուղական համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի, իսկ Ալվանք և Նժդեհ գյուղական համայնքներում' ավագանու ընտրություններ: Թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանվել է...

Քաղաքացիների ընդունելություն` Գորիսի տարածաշրջանում 03.11.2011

Քաղաքացիների ընդունելության կարգի համաձայն, քաղաքացիների հերթական ընդունելությունը ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ նոյեմբերի 3-ին` Գորիսի տարածաշրջանում: Ընդունելության համար նախապես դիմել էր 23 քաղաքացի, ընդունելությանը մասնակցեց 18 քաղաքացի։ Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 6, աշխատանքի տեղավորման՝ 6, ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրանքով՝ 2, նպաստը վերականգնելու խնդրանքով՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով՝1,...

Հատուկ մրցանակ` Սյունիքի մարզպետարանին

Հատուկ մրցանակ` Սյունիքի մարզպետարանին 29.10.2011

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքի “Մոսկվա” կինոթատրոնում ամփոփելով “Կինոաշուն-2011” ազգային կինոյի ամիս ծրագրի աշխատանքները, հատուկ մրցանակի է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` ի դեմս մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` ծրագրի մեկնարկը Գորիսում բարձր մակարդակով կազմակերպելու և մարզի մշակութային կյանքը զարգացնելու համար: “Այսօր կարելի է արձանագրել, որ այս տարի ծրագիրը մեծ առաջընթաց է գրանցել: Այն շատ ավելի լավ է ընթացել, քան կարելի էր...

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են 27.10.2011

Սյունիքում հոկտեմբերի 26-ի կեսօրից հետո տեղացող առաջին ձյան տեղումները շարունակվում են մինչ այսօր: Չնայած ձյան առատ տեղումներին` մարզի բոլոր ճանապարհները երթևեկելի են: Ըստ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տեղեկատվության՝ Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող ճանապարհահատվածը սպասարկող ճանապարհաշինական ձեռնարկությունների կողմից աշխատանքներ են տարվում` մայրուղին բաց և երթևեկելի դարձնելու ուղղությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15