Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 21.11.2011

2011թ. նոյեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Մարզպետը ծանոթացել է ագարակցիներին հուզող խնդիրներին 18.11.2011

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին այցելել է Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաք, որտեղ ծանոթացել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այս տարի տրամադրված 40 մլն դրամով իրականացված քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է քաղաքի թաղամասերով, ծանոթացել ընթացիկ խնդիրներին, քննարկել դրանց լուծմանն ուղղված հարցեր: Ագարակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է նաև բնակիչների հետ, ովքեր...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2011

Սիրելի ուսանողներ, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում ձեզ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկացած պետության զարգացման ու հասարակական առաջընթացին, գրեթե բոլոր բնագավառներում, իր ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումն ունի ուսանողությունը. վստահաբար կարող ենք ասել` այդպես է նաև մեզ մոտ: Այսօր, մեր հանրային կյանքում չկա որևէ ոլորտ` մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն...

Հանդիսություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյա հոբելյանին 16.11.2011

Նոյեմբերի 16-ին Կապանի մշակույթի կենտրոնում հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը: Այն մաս է կազմում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ընթացիկ տարում իրականացված և դեռ իրականացվելիք տարաբնույթ միջոցառումների: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու...

Հերքում մի շարք զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ 14.11.2011

Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին Երևանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության...

Սյունիքի ականազերծված տարածքները հանձնեցին մարզային իշխանություններին 14.11.2011

Սյունիքի մարզում, նոյեմբերի 11-ին, Դավիթ-Բեկ բնակավայրի մոտ տեղի է ունեցել հայ սակրավորների կողմից ականազերծված տարածքների հանձնումը մարզային իշխանություններին, որն իրականացվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիթը, ԱՄՆ-ի ռազմական կցորդի տեղակալ Ջասթին Բադդը եւ այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին` ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29