Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բրիտանիայի փոխդեսպանի այցը Սյունիքի մարզ 28.02.2013

Երկօրյա ճանաչողական այցով Սյունիքի մարզում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Ըմայըս Մորզը և նրան ուղեկցող դեսպանատան երևանյան գրասենյակի աշխատակիցները: Փետրվարի 28-ին փոխդեսպանին ընդունեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցը, որին ներկա էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրին` մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը համառոտ ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու առանձնահատկությունները, տնտեսության ոլորտների, մասնավորապես,...

Տեղի ունեցավ մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը 27.02.2013

Փետրվարի 27-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի 2013 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարները:...

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 25.02.2013

Փետրվարի 25-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Հերթագրված 99 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 35 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանվեց, աշխատանքի տեղավորման՝ հինգ, շենքի վթարայնության խնդրով՝ չորս քաղաքացիներ: Դրամական օգնության քսանվեց դիմումներից 24-ին տրվել է դրական լուծում, երկուսը մերժվել է: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած հինգ քաղաքացիների դիմումները վերցվել են...

Ի գիտություն 25.02.2013

2013 թվականի փետրվարի 27-ին, ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Վերաբացվում են Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրամասերը 15.02.2013

Փետրվարի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այցելեց Կապանի "Սոնատեքս" ՓԲԸ տրիկոտաժի արտադրական ֆաբրիկա: Մարզպետը գործարանում ծանոթացավ արտադրական հնարավորություններին, տեխնիկական սարքավորումներին, այնուհետև աշխատանքային քննարկում ունեցավ գործարանի տնօրինության հետ: "Սոնատեքս" ՓԲԸ խորհրդի նախագահ Դերենիկ Մարգարյանի և գործադիր տնօրեն Արմեն Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց գործարանի արտադրամասերում, մոտիկից ծանոթացավ ձեռնարկության արտադրանքին,...

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը 12.02.2013

2013 թվականի փետրվարի 5-ից 8-ը ներառյալ մարզի չորս տարածաշրջաններում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին մասնակցեց 2455 աշակերտ` Կապանից` 826, Գորիսից` 649, Սիսիանից` 780, Մեղրիից` 200: Օլիմպիադան նախատեսված 16 առարկաներից անցկացվեց միայն 15-ից: Աստղագիտությունից հայտ ներկայացրել էր միայն Կապանի թիվ 2 ավագ դպրոցը: Այս տարի նույնպես մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվեց համացանցով: Ընթացքի մեջ են մարզային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները, որոնք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-17 17:51:35