Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնձորեսկում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը 27.07.2011

Պետբյուջեի միջոցներով Խնձորեսկում ընթանում են խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 35 մլն դրամ: Արդեն կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսը:

Փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը 17.07.2011

Հուլիսի 16-ի առավոտյան' ժամը 08:43 -ին, փլվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը: Պետբյուջեի ֆինասավորմամբ դպրոցում ընթանում էին նորոգման աշխատանքներ: Պատահարի պահին շենքում եղել են երկու բանվորներ, որոնք նորոգման նպատակով գույքի տեղափոխություն են կատարելիս եղել: Բարեբախտաբար զոհեր եւ տուժողներ չեն եղել...

Ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները 16.07.2011

Սյունիքի մարզում' Կապանի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում, այս օրերին հաջողությամբ ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները, ինչին նպաստում են եղանակային պայմանները...

Փոխվարչապետն այցելեց Սյունիքի մարզ 15.07.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, որտեղ շահագործման հանձնվեցին "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան" ծրագրի կողմից վերականգնված Ախլաթյանի, Գորիսի երրորդ կարգի ջրանցքները," Որոտան-2" պոմպակայանը: Ա.Գեւորգյանին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՄԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը, "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը...

Սյունիքում գրանցված գործազուրկների թիվը նվազել է 11.07.2011

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Սյունիքում գրանցված գործազուրկների թիվը 1571-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ մարզում գործազուրկի կարգավիճակ ուներ 6689 մարդ, ապա 2011թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը 5118 է...

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի եռօրյա այցը Սյունիքի մարզ 30.06.2011

Եռօրյա աշխատանքային այցով հունիսի 28-30-ը Սյունիքի մարզ է այցելել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի գլխավորած պատվիրակությունը: Գորիսում պատվիրակությանը դիմավորեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է այցի նպատակը, քննարկվել են փոխադարձ համագործակցության ծրագրեր եւ հեռանկարներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51