Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիմնանորոգվում են դպրոցների մարզադահլիճները 30.01.2012
"Վորլդ Վիժն-Հայաստան" միջազգային բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակն ավարտեց իր հերթական ծրագիրը, որի շրջանակներում հիմնանորգվեց և շահագործման հանձնվեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճը: Սա կազմակերպության նմանատիպ երկրորդ ծրագիրն է: Առաջինն իրականացվել է քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցում: Մարզադահլիճի բացման արարողությունը հունվարի 30-ին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի փոխքաղաաքապետ Վարդան Գևորգյանը,...
Սյունիքը նշեց հայոց բանակի կազմավորման 20 ամյակը 30.01.2012
Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի գլխավոր տոնական միջոցառումները Կապանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում մեկնարկեցին հունվարի 28-ի առավոտյան` տարածաշրջաններում տեղակայված զորմասերից, որտեղ անցկացվեցին տոնական միտինգներ: Կապանի զորամասում միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի, քաղաքապետարանի, զինկոմիսարիատի պատասխանատուներ, նախկին զինծառայողներ, վետերաններ, դպրոցականներ: «Հայոց բանակը ստեղծվեց արտաքին մարտահարվերների արդյունքում: Այն կայացավ, բարձր պահեց իր ժողովրդի պատիվը:...
Ներդրումային ծրագիր` ուղղված Շիկահողի կենսոլորտային արգելոցի և հարակից համայնքների զարգացմանը 24.01.2012
Միջազգային կառույցների, հիմնադրամների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով Սյունիքում անցած տարի իրականացվել են շուրջ 11 մլն դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները: Մասնավորապես` մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման նպատակով կատարվել են մոտ 6,9 մլն դրամի վարկային ծրագրեր: Իրականացվել են նաև շուրջ 4 մլրդ դրամի զարգացման ծրագրեր:
Սյունիքում համայնքների սեփական եկամուտներն աճել են 23.01.2012
ՀՀ պետբյուջեից 2011թ-ի ընթացքում Սյունիքի մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը եւ համայնքների դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: Մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող ծրագրերի և համայնքների բյուջեների ծախսերի գծով անցած տարի պարտքեր չեն առաջացել:
Կապանցի ընտանիքներն արդեն ստացել են իրենց ավանդները 20.01.2012
Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Կապանի տարածաշրջանում ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված 1385 ընտանիքից նպաստ է ստանում 1026-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նպաստառու ընտանիքների թիվը տարածաշրջանում նվազել է 200-ով: Ըստ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանի տեղեկատվության` Կապանում սոցիալական ծառայության կողմից նպաստ ստացող ընտանիքների թիվը զգալիորեն նվազել է հատկապես սեպտեմբեր ամսին:
Հերքում` “168 ժամ” թերթի հրապարակման վերաբերյալ 17.01.2012
Հայտնվում է, որ “168 ժամ” թերթի ս/թ հունվարի 17-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը հէկ է բացելու” վերնագրով նյութը, որն արտատպվել է այլ զանգվածային լրատվամիջոցներում ևս, հորինված է, իրականությանը չի համապատասխանում և զուրկ որևէ հիմքից: Ծավ գետի վրա “Էներգոցանցշին” ԲԲԸ-ի կողմից կառուցվել և ներկայումս գործում է մեկ փոքր հզորության հիդրոէլեկտրակայան: Նույն ընկերությունը նախատեսում է նույն գետի վրա կառուցել երկրորդ հիդրոէլեկտրակայանը: Թեև ՀՀ...