Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելությանը մասնակցեց 23 մարդ 28.04.2011

ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ ապրիլի 27-ին: Ընդունելության համար նախապես դիմել էր 55 մարդ, մասնակցեց 23-ը...

Գ. Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակներին նվիրված հանրապետական գիտաժողով` Սյունիքում 27.04.2011

Սյունիքի մարզում ապրիլի 26-27-ին անցկացվեց հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Գարեգին Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակներին: Գիտաժողովի առաջին նիստը, որը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ անդամ Արամ Սիմոնյանը, կայացավ Տաթեւ գյուղում: «Լեռնահայաստանի հանրապետությունը հայոց պետականության օրինակ» «Գ.Նժդեհ. Հայոց պատմությունը` գաղափարական զենք», «Գ. Նժդեհի փիլիսոփայական հայացքների տեսական հենքը» «Ազգային ինքնության նժդեհյան նախագիծը» եւ «Գ.Նժդեհի գործունեությունը ԱՄՆ-ում» թեմաներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ-ի անդամներ ու ԵՊՀ դասախոսներ...

ՏԻՄ ընտրություններ` Սյունիքում 26.04.2011

ՀՀ Սյունիքի մարզպետի ապրիլի 22-ի որոշման համաձայն այս տարվա հունիսի 19-ին Աղվանի, Նորավան եւ Ուժանիս գյուղական համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Աղվանի եւ Ուժանիս գյուղական համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ Նորավանում՝ համայնքի ավագանու հերթական ընտրություններ...

Կնշվի Գ. Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակները 22.04.2011

Սյունիքի մարզում ապրիլի 26-ին եւ 27-ին մեծ շուքով կնշվեն Գարեգին Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակները: Սյունիքի մարզպետարանի կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների ծրագրի` այդ առիթով նախատեսված է անցկացնել գիտաժողով, որի առաջին նիստը ապրիլի 26-ին տեղի կունենա Տաթեւի վանական համալիրում: Հաջորդ օրը գիտաժողովի պատվիրակներն իրենց աշխատանքները կշարունակեն Կապանում...

Կապանում կայացավ Հայաստանի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը 21.04.2011

Կապանում մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին Կապանի եւ Քաջարանի մոտ քսան դպրոցներ: Երկօրյա մրցումներին մասնակցում էին առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները։ Քաջարանը ներկայացնում էին թիվ 1 եւ 2 միջնակարգ դպրոցները:

Ամփոփվում են համայնքային բյուջեները 14.04.2011

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Սյունիքի մարզի համայնքների բյուջեները կատարվել են նախատեսվածի 88,9 տոկոսով: Սեփական եկամուտներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախատեսվել էր 259 մլն 513 հազ. դրամ, փաստացի մուտքը կազմել է 184 մլն 685 հազ. դրամ կամ նախատեսվածի 71,2 տոկոսը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22